«Յուվենտուսը» մրցաշրջանի առաջին կեսին 113,7 միլիոն եվրոյի վնաս է կրել
SportԹուրինի «Յուվենտուսը» 2020/21 մրցաշրջանի առաջին կեսին կրել է 113,7 միլիոն եվրոյի վնաս, ասվում է ֆուտբոլային ակումբի կայքում:
«Յուվենտուսի» տնօրենների խորհուրդը հինգշաբթի օրը հաստատեց 2020 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվությունները: Ակումբի հասույթը կազմել է 258,3 միլիոն եվրո, ինչը 64 միլիոնով պակաս է 2019/20 մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ: Ակումբի ծախսերն աճել են՝ կազմելով 263,4 միլիոն եվրո (նախորդ մրցաշրջանում ՝ 260,9 միլիոն), վնասները՝ 113,7 միլիոն եվրո:
«Յուվենտուսը» վնասը վերագրել է «շարունակվող կորոնավիրուսային համաճարակին, քանի որ զգալի բացասական ազդեցություն է ունեցել» ակումբի վրա: Թուրինյան թիմը 22 տուրից հետո, վաստակելով 45 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: