Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры 

Փաշինյանը՝ ցուգցվանգի առջև. գնդակը ԶՈւ գեներալիտետի դաշտում է

Аналитический

Փետրվարի 25-ին Հայաստանում կտրուկ բարձրացավ ներքաղաքական ջերմաստիճանը: Ի պատասխան վարչապետի հրաժարականի պահանջի` Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հնչեցրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի պահանջ՝ նշելով, որ կամ նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի նրա պաշտոնանկության հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանը ինքը պետք է հեռանա իր դիմումի համաձայն: Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ներքաղաքական ընտրության առաջ է դրել ոչ միայն Օնիկ Գասպարյանին, քանի որ նրա այս կամ այն ընտրություն ունենալու է ներքաղաքական համատեքստ, այլ նաև նախագահ Արմեն Սարգսյանին, որը հապաղում է ԳՇ պետի պաշտոնանկությունը ստորագրելու հարցում: Սա ոչ այլ ինչ է քան, Փաշինյանի կողմից քաղաքական դաշտում մենակ մնալու արձանագրում: Նա չի խորշում նույնիսկ բացահայտ շանտաժի դիմել ՀՀ նախագահի հասցեին, քանի որ ունի Արմեն Սարգսյանի կարիքը՝ իր որոշումներին ինստիտուցիոնալ հենք հաղորդելու համար: Նախագահի վրա ճնշումը նաև հարված է իշխանության զսպման և հակակշռման սկզբունքին, ինչն էլ իր հերթին Սահմանադրության կոպիտ ոտնահարում է: Փաշինյանը շանտաժի է ենթարկում նաև հանրությանը` հրապարակի ամբիոնից սպառնալով թուրք-ադրբեջանակն ինտերվենցիայով, եթե Հայաստանում ներքաղաքական ցնցումները շարունակվեն: Փաշինյանը չի խորշել հերթական անգամ իրեն անհարմար վիճակի մեջ դնել և կեղծել ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազանգի բովանդակությունը` շեշտելով Պուտինի հայտնած աջակցությունը ՀՀ իշխանություններին, մինչդեռ այդ հատվածը Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ բացակայում է: Սա խոսում է միայն մեկ բանի մասին՝ վարչապետը ցայտնոտի մեջ է:

Ըստ էության, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ղեկավարի հրաժարականն է պահանջում բանակը, բարձրագույն հոգևոր դասը և քաղաքական էլիտան` ի դեմս ՀՀ նախագահի: Այս պարագայում Փաշինյանի  միակ հենարանը շարունակում են մնալ ուժային կառույցները, որոնց ներսում էլ ակնհայտ խմորումներ են ընթանում, հետևաբար ասել, որ այս հենարանը անսասան է՝ սխալ կլինի: Փաշինյանը չի ստանում նաև արտաքին ուժային կենտրոնների աջակցությունը, ավելի ճիշտ՝ նրան աջակցել են միայն Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան քաղաքական գործիչները: Այդ աջակցությունը պետք է դիտարկել տարածաշրջանում ռուս-թուրքական շահերի բախման համատեքստում: Թուրքիայում քաջ գիտակցում են, որ Կրեմլը բնավ էլ դեմ չի լինի Հայաստանում սորոսական իշխանության փոփոխությանը և պռո-ռուսական ուժերի իշխանության գալուն: Անշուշտ, պաշտոնական մակարդակում Կրեմլը մեսիջ է հղել, որ Հայաստանում տեղի ունեցողը գործընթացները Հայաստանի ներքին գործերն են, միևնույն ժամանակ այդ մեսիջին հաջորդել է՝ ՌԴ ՊՆ հաղորդագրությունը առ այն, որ Արցախում Իսկանդեր մարտավարական համակարգը պատերազմի ընթացքում չի կիրառվել, ինչը նույնպես մեսիջ է և վարչապետ Փաշինյանի՝ հերթական ստի մերկացումը: Առանցքային խաղացողներից մյուսի՝ ԱՄՆ-ի ՊետդԵպը իր հերթին բավական ուշագրավ հաղորդագրություն է տարածել` հայտարարելով, որ դեռևս չի որոշել` արդյոք ԳՇ հայտարարությունը կհամարի ռազմական հեղաշրջման փորձ, թե ոչ: Ասել է թե` դա կախված է նրանից, թե որքանով Նիկոլ Փաշինյանը կհաճոյանա Արևմուտքին և չի շեղվի պայմանավորվածությունների կատարումից: Արևմուտքը այստեղ ինքն իրեն մանեվրելու բավական լայն տարածություն է ստեղծում, ինչը միանշանակ Փաշինյանի օգտին չէ: Նկատենք որ վերջին շրջանում Արևմուտքը այնքան էլ բարեհաճ չէ Փաշինյանի հանդեպ, այդ մասին են վկայում արևմտյան միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կազմած ինդեքսները՝ Հայաստանում կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարության մասով:

Ի՞նչ է փորձում անել ստեղծված իրավիճակում Փաշինյանը: Նախ և առաջ նա փորձում է ռազմական հեղաշրջման սպառնալիքի տակ քողարկվելով ձերբազատվել անհարմար գեներալներից և նրանց փոխարինել յուրայիններով: Մյուս կողմից` արդեն իսկ ակնհայտ է, որ Փաշինյանը ավելի թիրախային է դարձնում պատերազմում պարտության մեղքը բանակի և գեներալիտետի վրա բարդելու իր նպատակը: Վարչապետի ֆեյսբուքյան այսօրվա գրառումը, որտեղ նա հիշեցնում է, թե ովքեր են ԶՈՒ-ում զբաղվել գնումների գործընթացով՝ ասվածի վառ վկայությունն է: Փաշինյանը նաև ակնհայտորեն փորձում է ժամանակ շահել` հասկանալով, որ ԳՇ-ում պատահական մարդիկ չեն և իրենց պահանջներից այդքան հեշտ չեն հրաժարվելու: Որպես ժամանակ շահելու լավագույն միջոց` Փաշինյանը փորձում է վերակենդանացնել արտահերթ ընտրությունների օրակարգը, որի անցկացումից ի դեպ օրեր առաջ հենց իր թիմն էլ հրաժարվել էր: Հանրահավաք կազմակերպելու գլխավոր նպատակներից մեկն էլ աշխարհին ժողովրդական «աջակցություն» ցույց տալն էր: Բայց այս փորձը կատարյալ ձախողում էր, շտապ հավաքի կոչին արձագանքեցին մոտ հազար անձ, որոնց զգալի մասը ոստիկաններ էին, պետական ծառայողներ և հայտնի օլիգարխների օբյեկտների աշխատակիցներ: 

Ինչևէ, փաստենք, որ գնդակը այս պահին գտնվում է զինված ուժերի և գեներալիտետի դաշտում, իր հերթին բարձրաստիճան գեներալիտետը, առաջին հերթին, իհարկե, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, պետք է պատասխանեն հանրությանը հուզող այն բոլոր հարցերին, որոնք առչնվում են պատերազմին և պատերազմում կրած պարտությանն ու մեղավորներին: Բանակի շուրջ հանրային աննախադեպ մոբիլիզացիայի այս ֆոնին նման քայլը օրակարգային է և խիստ անհրաժեշտ: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, ապա նշենք, որ բանակը Հայաստանի պետականության ողնաշարն է, ամենահեղինակավոր կառույցը, և բանակի աջակցությունից զրկված լիդերը զրկվում է ոչ միայն պետությունը կառավարելու բարոյական իրավունքից, այլ նաև գործնական լծակներից...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествиеЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ40 провалов за 6-летнее правление ПашинянаПремьер-министр Пашинян принял делегацию группы дружбы Франция-Армения Сената Французской РеспубликиПрезидент Республики Армении принял председателя Совета армян ФранцииЗамглавы МИД Армении представил послу Аргентины мирный процесс между Ереваном и БакуВ докладе Госдепартамента США зафиксированы случаи нарушения Азербайджаном прав человека в отношении армянАдминистрация Стамбула запретила поминовение жертв Геноцида армянМакрон и Нетаньяху провели телефонный разговор на тему ИранаУченые нашли космический «фонтан», извергающий материю массой в десятки миллионов СолнцНа основе геодезических измерений на границе Армении и Азербайджана установлен первый пограничный столбВ 109-ую годовщину Геноцида армян церемония воздания дани памяти высшим руководством Армении будет протокольной«Армянская женщина - жертва и героиня Геноцида»: выставка, посвященная женщинам, испытавшим всю жестокость геноцидаРоссийские миротворцы покидают Карабах в результате договоренности между мной и Президентом России: АлиевИшхан Агбалян: Воскепар, короче говоря, останется анклавомПроведение COP-29 В Азербайджане является результатом мирного процесса с Арменией: АлиевThe Wall Street Journal: США работают над санкциями против китайских банков за сотрудничество с РоссиейСобчак обсудила с подписчиками внешность сестры Ирины ШейкФигурист Куница признался, что им с Косторной на льду мешают личные отношенияСтарший эксперт комитета по международным отношениям Сената США и посол США в Армении посетили Мемориал Геноцида армянЭрдоган призвал Армению работать над дорожной картой отношений с Турцией, исходя из реалийМинистр обороны Армении принял делегацию французских депутатовВице-спикер Национального собрания Армении принял посла Греции
Самое популярное