Բիլ Գեյթսը հայտնել է, թե որն է մարդկության ամենաբարդ խնդիրը
ԺամանցMicrosoft–ի հիմնադիր և բարերար Բիլ Գեյթսը կլիմայի հարցը համարել է մարդկության ամենամեծ մարտահրավերը: Այս մասին նա ասել է Ավստրալիայի Ազգային հանրային հեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում:
«Սա մարդկության երբևէ բախված ամենադժվար խնդիրն է, քանի որ նյութական տնտեսությունը` ցեմենտը, պողպատը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, նրա բոլոր արդյունաբերությունները փոխվելու են», - ասել է Գեյթսը: Նա հավելել է, որ միայն նորարարությունների կիրառումը և դրանց մասշտաբավորումը, ինչպես նաև համապատասխան քաղաքականության իրականացումը կլուծեն այս խնդիրը մինչև 2050 թվականը: Կլիմայի պահպանմանը հասնելու համար մարդկությունից պահանջվում է դադարեցնել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք հիմնականում կապված են ածխի, նավթի և գազի վրա հիմնված էներգիայի հետ: Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ արևի և քամու էներգիան դեռ ի վիճակի չէ դառնալ էներգիայի անխափան աղբյուր, բայց ատոմային էներգիան կարող է օգնել դրան:
«Մեզ հրաշք գյուտ է պետք, որպեսզի մարտկոցները 20 անգամ ավելի էժան լինեն և թույլ տան էներգիայի սեզոնային պահպանում։ Այս դեպքում դուք մի քանի շաբաթ էներգիա կունենաք՝ առանց արևի և քամու», - ասել է Գեյթսը:
Նա բացատրել է, որ միջուկային էներգիան պետք է լինի նույնիսկ ավելի էժան և անվտանգ, որպեսզի «համոզի» մարդկանց ընդունել այս տեխնոլոգիան: