Ռուսաստանցին որոշել է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում
ԺամանցԱՄՆ-ում բնակվող ռուսաստանցի Վիտալի Ֆիլիպչենկոն հայտնել է, որ մտադիր է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում, որպեսզի քաղաքին սովորեցնի խելամտորեն օգտագործել բյուջեն:
Նախնական ընտրությունները նշանակված են հունիսի 22-ին։ Ընդհանուր ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 2-ին: Այժմ Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է դեմոկրատ Բիլ Դե Բլազիոն: Ֆիլիպչենկոն մտադիր է առաջադրվել՝ որպես անկախ թեկնածու: Վիտալին Սիբիրից է, ԱՄՆ է եկել ավելի քան 10 տարի առաջ և ամուսնացած է ամերիկուհու հետ: Նա ունի իր սեփական առաքման ընկերությունը: «Ես ունեմ բեռնափոխադրող ընկերություն, այսինքն՝ մենք անընդհատ ճանապարհներին ենք, անընդհատ խնդիրներ ենք տեսնում: Ես տեսա, որ Նյու Յորքի բյուջեն օգտագործվում է շատ անգրագետ: Օրինակ, ես նկատեցի, որ նրանք պարզապես «վերցնում են» երկու-երեք տարվա վաղեմության ասֆալտը և նորը դնում: Դա, պարզ տեքստով ասած, կոչվում է բյուջեից գողություն: Դե, գումարած այն, որ կա մի մեծ կարծրատիպ, թե եթե դու միգրանտ ես, ուրեմն գործդ արա այնտեղ, գնիր քեզ համար բնակարան, գնիր երկրորդ բնակարանը՝ Մայամիում, զբոսանավ, և վերջ: Քիթդ մի խոթիր ներքին գործերի մեջ: Ես կարծում եմ, որ ես առաջինն էի, ով որոշեց միանալ նման պայքարին՝ առաջինը, բայց ոչ վերջինը: Դա է հիմնական պատճառը», - ասել է Ֆիլիպչենկոն: