Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է վարորդը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» տուֆե հենասյուներից մեկը
ՏեսանյութերSHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է երեկ, փետրվարի 25-ին, Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» հսկայական տուֆե քարե հենասյուներից մեկը։
Տեսանյութում երևում է, որ վարորդը մեծ արագությամբ կարմիր լույսի տակ անցնում է խաչմերուկը՝ չթույլատրված հատվածով։
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր: