Բաղրամյան պողոտայում տեղի է ունենում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը․ ՈՒՂԻՂ
ВидеоԱզգային ժողովի շենքի դիմաց փետրվարի 27-ին մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը: Ներկայումս հանրահավաքի մասնակիցները միացրել են ազգային, հայրենասիրական երգեր:
Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակել Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել և գիշերն անցկացրել այնտեղ: Փետրվարի 26-ին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: