Гендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян 

Ի՞նչ են ասել ԳՇ պետը և ՊՆ նախարարը Կապանի համայնքապետին. Փարսյանը փակագծեր է բացում

Видео

Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ այսօր հավաքվել են  հարյուրավոր քաղաքացիներ: Հրապարակում տեղադրվել է «Սատարում ենք հայոց բանակին, պահանջում ենք վարչապետի հրաժարականը» գրությամբ պաստառներ:

«Իմ կարծիքով՝ այսօր յուրաքանչյուր քաղաքացու պետք է մտահոգի տվյալ քաղաքական ճգնաժամային իրավիճակը, քանի որ խաթարվում են պետականության հիմքերը և շատ լուրջ անվտանգային սպառնալիքներ են առաջանում՝ առավել Սյունիքի ու սյունեցու, այնպես էլ՝ ամբողջ երկրի համար»,- իր խոսքում նշեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:

Նա նշեց, որ  հենց դրանով պայմանավորված՝ կարծում է, որ սյունեցիները պետք է կտրվեն իրենց առօրյայից և ուշադրությունը սևեռեն ներկայիս պատմության ընթացքի վրա, քանի որ այսօր կերտվում է նաև  սերունդների ապագան.

«Շատ կարևոր է, որ մենք ինքներս մեզ հարց ուղղենք, թե ի՞նչ կարգավիճակով երկիր ենք ուզում կառուցել՝ փուչ պոպուլիզմով-հպա՞րտ, թե՞  կառուցողական-կայուն երկիր: Եվ պատահական չէ, որ այսօրվա հանրահավաքի խորագիրը «Սատարում ենք հայոց բանակին, պահանջում ենք Նիկոլի հրաժարականը»-ն է, քանի որ ամբողջ ազգի առաջին և գլխավոր անվտանգության երաշխավորը ՀՀ բանակն է, որը նույնպես այս քաղաքական իշխանության անշունչ ամբիցիաների և անպատասխանատու հայտարարությունների պատճառով կանգնել է լուրջ խնդիրների առջև»:

Կապան համայնքի ղեկավարն անդրադառնալով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ)՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ նշեց.

«Գլխավոր շտաբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, իսկ Նիկոլը ուզում է ծառայությունից հեռացնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և արդեն իսկ հեռացրել է ԳՇ պետի առաջին տեղակալին, որին երկու երեք ամիս առաջ հերոսի կոչում են պարգևել:

Ստեղծվել է մի կազուսային իրավիճակ.  քաղաքական իշխանության և Գլխավոր շտաբի մեջ առաջացել է մի անջրպետ, և այսօր ես ձեզ կներկայացնեմ մի իրողություն, որի մասին լայն հասարակական շրջանակներում երբևիցե չեմ խոսել (խոսել եմ իմ նեղ շրջապատում, դրա մասին գիտեն իմ ընկերները),  բայց քանի որ այսօր արդեն այս վիճակն է տիրում երկրում, այդ անջպետն է Գլխավոր շտաբի և քաղաքական իշխանությունների միջև, հարկ եմ համարում ձեզ այդ իրողության վերաբերյալ տեղեկացնել:

Դա ուղիղ կապ ունի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անձին, նրա նվիրվածությանը, հայրենասիրությանը և ներկայիս քաղաքական այս իշխանությունների վերաբերմունքին՝ մեր բնակավայրերի, մեր ժողովրդի նկատմամբ:

Ինչպես գիտեք,  սեպտեմբերի 27-ին սկսվեց այս չարաբաստիկ պատերազմը, բոլորս լծվեցինք մեր հայրենիքի պաշտպանությանը և փորձեցինք հաղթանակ կերտել:  Ցավոք սրտի, չստացվեց: Արդեն հոկտեմբերի 17-18-ին սկսեցինք կազմակերպել Կապանի պաշտպանությունը. հարյուրավոր կապանցիներ կամավորագրվեցին, ինչպես նաև եկան-սատարեցին Քաջարանի մեր ընկերները:

Նոյեմբերի 9-ին կնքվեց այդ համաձայնագիրը, որտեղ հստակ ասվում էր առաջին կետով, որ Զինված ուժերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են, և մենք, բնականաբար, մինչև նոյեմբերի 9-ը զբաղեցրել էինք այնպիսի բնագծեր, այնպիսի բարձունքներ, որ ամբողջովին ապահովում էինք մեր բնակավայրերի ու բնակիչների անվտանգությունը»:

Գևորգ Փարսյանը նշեց, որ իր մոտ նոյեմբերի 9-ից հետո մտավախություն կար, որ հնարավոր է՝ դեկտեմբերի 1-ին նախորդող դեպքերի նման, իրենց ևս հրահանգվի զիջել այդ բնագծերը, և  դրա համար խնդրում է հանդիպում Օնիկ Գասպարյանի հետ.

«Նոյեմբերի 23-ին թե 24-ին, մեր գեներալ Վալերի Քոչարյանի հետ հանդիպեցինք Օնիկ Գասպարյանին Թասի ոլորանների սկզբում՝ դեպի Գորիս տանող աջ հատվածում:  Ներկա էին նաև այսօվա Նիկոլի հրաժարականը պահանջող Գլխավոր շտաբի գրեթե բոլոր գեներալները, կորպուսի հրամանատարները և ինչպես նաև՝ վարչության պետերը: Օնիկ Գասպարյանին ես հարց տվեցի, թե այս բնագծերի հետ կապված ի՞նչ ճակատագրեր է լինելու: Գեներալը, շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պատասխանեց, որ ինքը շատ լավ հասկանում է այդ բնագծերի և այդ անկլավի կարևորությունը մեզ համար, դրա կարևորությունը Կապանի, Կապանի բնակավայրերի համար:

Ճիշտ է, ասեց,  Զինված ուժերը շատ բան անել չեն կարող, որովհետև այսուհետ պետք է դիվանագետները փորձեն քննարկումների արդյունքում հարցեր լուծել, բայց, միանշանակ, այդ անվտանգության գոտի հատվածը չպիտի էլ քննարկվի բանակցությունների ընթացքում. ոչ միայն չպետք է քննարկվի, այլ եթե անհրաժեշտությունն էլ լինի՝  կռիվ ենք տալու այդ բնագծերի և այդ անվտանգության գոտու համար. ո՛չ մի պարագայում այդ անկլավը չենք զիջելու:  Ասեցի՝ լավ, ի՞նչ ենք անելու, ասեց՝ ամրանում ենք:

Եվ մենք սկսեցինք ամրանալ: Ամրացանք, կառուցեցինք երկրորդ, երրորդ պաշտպանական բնագծերը, դիրքերն առաջ տվեցինք, մեզ համար ավելի շահեկան բարձունքներ գրավեցինք:  Եվ ի՞նչ տեղի ունեցավ. դեկտեմբերի 15-16-ին մեզ հյուր եկավ մեր խաղաղապահ զորքերից ռուս բարեկամներից մեկը և հարցրեց մեզ՝ «Ե՞րբ եք պատրաստվում այդ բնագիծը զիջել»: Ես մնացի շվարած. ասեցինք՝ այսի՞նքն, ո՞նց թե զիջել…  Ասեց՝ տեղյակ չե՞ք,  ձեր քաղաքական ղեկավարությունը ձեզ չի՞ ասել:

Ես, կարելի է ասել, բոլոր ինձ հասանելի մեթոդները կիրառեցի՝ թե՛ անձնական կապերը, թե՛ հրամկազմի հետ քննարկելը,  որ մենք ոչ մի կերպ այդ բնագծերը չզիջենք, որովհետև ես շատ լավ հասկանում էի՝ զիջելու պարագայում մենք ունենալու ենք այն խնդիրները, ինչն էսօր ունենք՝ օդանավակայանի, ճանապարհների հետ կապված և ընդհանուր տրամադրությունների հետ կապված:

Եվ բոլոր մեթոդները փորձելով՝ հասկացա, որ տարբերակ չի մնում, և մենք փորձեցինք վերջին տարբերակը՝ այն տարբերակը, որ ես ընդհանրապես չեմ սիրում և չեմ ընդունում. դա ճանապարհներ փակելու տարբերակն էր: Ես ասել եմ ու ասում եմ՝ Նիկոլի հետ էդ ճանապարհ փակելը եկել է,  իր հետ էլ պետք է վերանա: Մենք որոշեցինք ամսի 17-ին մայրուղին փակել, որպեսզի լսելի լինենք,  ու գիտե՞ք՝ ամենացավալին որն է, որ այդ տարբերակն աշխատեց: Սա ցավալի երևույթ է, որ այս երկրում, այս իշխանությունների օրոք, եթե դու ուզում ես լսված լինել, պիտի ճանապարհը փակես:

Ու այո՛, այդ օրը հանդիպում կայացավ Պաշտպանության նախարարի (Վաղարշակ Հարությունյանի,- Զ.Դ.) հետ: Համայնքի ղեկավարներով հանդիպեցինք, մեր զայրույթը հայտնեցինք իրեն, փորձեցինք ամեն ինչ, որ չզիջենք,  նույնիսկ հասավ այն պահը, որ ասեցինք՝ իսկ եթե ընդհանրապես մենք այդ հրամանը չենք կատարում և չենք զիջում այդ դիրքերը, ապա այդ դեպքում՝ ի՞նչ:  Նախարարի խոսքն այսպիսին էր, որ ես չեմ կարող ինչ-որ մեկին ասել՝ զիջեք, թե չզիջեք, բայց ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս դեմ լինել:  Էլի նույն ձևի հիասթափված, ապշած՝ էս թե՛ նախարարից, թե՛ իշխանություններից… մի խոսքով, գիտեք, որ ամսի 18-ին մենք այդ դիրքերը զիջեցինք, և այսօրվա դրությամբ ունենք այն, ինչ ունենք:

Ի դեպ, նախարարի հետ հանդիպման ժամանակ ներկա էին այն գեներալների մի մասը, ովքեր այդ օրը ԳՇ պետի հետ ինձ հետ հանդիպման էին. իրենք ընդհանրապես տեղյակ չէին, տեղյակ չէր ԳՇ պետը:

Այսինքն՝ ասածս այն է, որ այսօր այն մարդը, ով մտահոգ է մեր տարածաշրջանի համար, ով հայրենասեր է, նվիրված է իր գործին, այսօրվա դրությամբ այդ մարդուն ուզում են հեռացնել»:

Հիշեցնենք՝ երեկ կապանցիները վրաններ էին տեղադրել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում՝ կրկին նույն պահանջով:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Вице-премьер Хачатрян провел встречу с руководителями аккредитованных в РА дипломатических представительствКивирян: Сдача сел в Тавуше не отдалит, а приблизит войну Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСтано ответил на заявления Баку относительно трехсторонней встречи ЕС-США-АрменияМхитар Папоян не исключает, что будет выдвинут кандидатом в члены ВСС АрменииГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингуКиеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: ЗеленскийСирануш Саакян: Рубен Варданян не военный, но он придал проблеме Арцаха международное звучаниеАрабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: БайденСК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыскиВ Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС Украине
Самое популярное