Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Փաշինյանը եթե ցանկություն ունի, թող ստեղ գա, մենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու չենք գնում․ քաղաքացի (տեսանյութ) Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ) Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Մատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ) Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհն անանցանելի է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անում Մինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարի 

ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Արտաքին Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, անդրադարձել է փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավիրած ասուլիսին ու դրանում հնչեցված իրարամերժ և հակահայկական պնդումներին:

- Երեկ Ադրբեջանի նախագահն օտարերկրյա լրատվամիջոցների համար ասուլիսին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ նոր սպառնալիքներով, ռազմագերիների հարցի, Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարություններին:

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 26-ի երկարաձիգ ասուլիսը հայ ժողովրդի նկատմամբ հերթական ատելության խոսքի դրսևորումն էր՝ ուղղված հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի շահարկմամբ ադրբեջանական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելուն:

Մեկ հարցի շրջանակներում, իհարկե, դժվար կլինի անդրադառնալ բոլոր այն իրարամերժ հայտարարություններին, որոնք տեղ են գտել Ադրբեջանի նախագահի խոսքում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ընդգծել. 

Առաջին, Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնաղբյուրն է: Նախկինում աշխարհի հայ ժողովրդին թիվ մեկ թշնամի հայտարարած նախագահ Ալիևի` «հայ ժողովուրդն Ադրբեջանի թշնամին չէ» խոսքերը խարխլվում են հայ ժողովրդի, նրա պետական ինստիտուտների, բանակի նկատմամբ թշնամական հռետորաբանությամբ, ուստի չեն կարող լինել արժանահավատ: 

Երկրորդ, ի հեճուկս միջազգային հանրության օրեցօր ուժեղացող կոչերին՝ անհապաղ ազատ արձակել նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին դրույթի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին՝ Ադրբեջանի նախագահն արդարացնում է իր երկրի միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների խախտումները՝ փաստացի սպառնալով նոր գերեվարումներով: Ավելին, Ադրբեջանի նախագահի կողմից հայ բոլոր գերիներին վերադարձրած լինելու մասին պնդումն արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի պատկան մարմինները միջազգային հեղինակավոր կառույցներին փոխանցել են հայ ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն: 

Երրորդ, մենք բազմիցս ենք հայտարարել, որ Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող համարվել հակամարտության լուծում: Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար պետք է վերացվեն ռազմական ագրեսիայի հետևանքները, և իրացվեն արցախահայության իրավունքները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Չորրորդ, հայոց բանակը հայ ժողովրդի անվտանգության և իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքի երաշխավորն է, որը բազմաթիվ հայորդիների անձնազոհության գնով խաթարեց թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի ցեղասպան նկրտումները հայ ժողովրդի նկատմամբ: Ալիևի տվյալ ասուլիսը մեկ անգամ ևս ապացուցեց հայոց բանակի վերազինման և արդիականացման հրամայականը: 

Ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները ի ցույց են դնում, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ քայլեր ձեռնարկելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար, ավելին, այն իր հայտարարություններով ի չիք է դարձնում վստահության ձևավորման որևէ հնարավորություն: 

-  Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսել է Հայաստանի տարածքով «միջանցքի» մասին: Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը: 

- Այս հարցին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, սակայն ևս մեկ անգամ կկրկնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։ 

- Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախ ադրբեջանցի փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին պնդումներով: Արդյոք որևէ քննարկում այդ ուղղությամբ իրականացվու՞մ է: 

-  Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տեղահանված անձանց վերադարձը իրենց բնակության վայրեր՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այնուամենայնիվ, հայտարարությունից անգամ մոտ չորս ամիս անց ադրբեջանական կողմը խոչընդոտում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմինների մուտքը Արցախ՝ խաթարելով հումանիտար առաքելությունների իրականացումը: 

Ակնհայտ է, որ պետք է վերադառնան նախևառաջ վերջին  լայնածավալ պատերազմի ընթացքում տեղահանվածները, և նոյեմբերի 9-ի հայտարարությունը միտված է առաջին հերթին այդ պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանը: Դա վերաբերում է Հադրութի, Շուշիի, ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ բնակավայրերի բնակիչներին: Մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն չեն թույլատրում տեղահանվածների վերադարձը, այլև այրելով և ոչնչացնելով վերջիններիս բնակավայրերը՝ փորձում են դա անհնար դարձնել:

Նման վարվելակերպը հստակորեն մատնանշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության հայտարարություններով փորձում է քողարկել Արցախում էթնիկ զտումների և հայաթափության տխրահռչակ քաղաքականությունը:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Փաշինյանը եթե ցանկություն ունի, թող ստեղ գա, մենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու չենք գնում․ քաղաքացի (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ)Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ) Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան ՀամասյանՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհն անանցանելի է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը (տեսանյութ)Իլոն Մասկը հետաձգել է իր այցը Հնդկաստան. Reuters Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՂարիբաշվիլին հայտնել է՝ որ դեպքում կվերանայվի օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքըՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՄիհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անում Էս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ Դանիելյան«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է ՏավուշումԳեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆիկոլի թիկնազորն իրեն կձերբակալի, եթե ակտիվ փողոցային պայքար սկսվի. ՍուրենյանցԲռնցքամարտի ԵԱ․ Արթուր Սահակյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնինԲանակցողը պետք է փոխվի, հակառակ դեպքում սա պատերազմ է ժողովրդի դեմ, Ալիևն իր մարդուն է նշանակելԷս գնդակները թռնու՞մ են, չէ', լավ չեք փչել. Փաշինյանի այցը` Ստեփանավանի դպրոցՊատրաստ ենք աջակցել. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության մասին«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինՄինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարիՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայրենիքը մաս-մաս վաճառում են․ «Հայաքվեն» կոչ է անում սկսել Կառավարության անվստահության գործընթաց ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունըՓաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրան
Ամենադիտված