Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը՝ ողջ փայլով. Ռուբեն Մելիքյան
ԲլոգոսֆերաԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը՝ ողջ փայլով!!
Նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն վերադարձրել է ԳՇ պետին ազատելու մասին կապիտուլյանտի առաջարկությունը, այլև հայտարարությամբ այն որակել է «առերևույթ հակասահմանադրական»։
1) նախագահ Արմեն Սարգսյանը չտրվեց կապիտուլյանտի էժանագին շանտաժին
2) գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը շարունակում է դե ֆակտո ու դե յուրե մնալ ԳՇ պետ
3) «գնդակը» կապիտուլյանտի դաշտում է. կա՛մ հարցը համարում է սպառված, կա՛մ կրկնում է նախագահին ուղղված առաջարկությունը»։