ՄԱԿ-ը կարծում է, որ Հայոց ցեղասպանության փաստը «պետք է դատական ատյանը որոշի» Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանն ազատ արձակվեց Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի՝ Նորայր Առուշանյանի ձերբակալությունը Իշխանության անհապաղ հեռացումը երկրում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է. «Հայրենիք» «Մենք չորս ամիս է` տանջվում ենք, ոչ մի արձագանք չկա». Արտակ Թովմասյանը Գյումրիում հանդիպել է գերիների և անհետ կորածների հարազատների հետ (տեսանյութ) Երևանում բախվել են Toyota-ն և Nissan-ը. կա վիրավոր Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն. ՄԻՊ Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Այս պահին մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդի տարածքում կայանալիք միջոցառմանը․ Արայիկ Հարությունյան Ոստիկանությունը հայտարարություն է տարածել 

Մինչ օրս էլ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Այսօր լրանում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 27-29-ը տեղի ունեցած հայկական զանգվածային ջարդերի 33-րդ տարելիցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Սումգայիթի ոճրագործությունը սկսվեց 1988թ. փետրվարի 26-ի երեկոյան ու հենց միանգամից ուղեկցվեց սպանություններով, հայերին կենդանի վիճակում այրելով ու անդամալույծ անելով, նրանց տներն ու անձնական իրերն ավերելով:

Սրանով սկիզբ դրվեցին ու շարունակվեցին Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում, Մարաղայում, Շահումյանում և մյուս ավելի քան 320 հայաբնակ քաղաքներում ու գյուղերում հայերի նկատմամբ վայրագությունները:

Միայն Գանձակ քաղաքում 1988թ. դրությամբ ապրում էր 45 հազար հայ:

Նշված բոլոր վայրերում տեղի ունեցան հայ խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ, նրանք դաժանաբար սպանվեցին, այդ թվում՝ կյանքից բարբարոսաբար զրկվեցեին երեխաներ, կանայք ու տարեցներ, ենթարկվեցին խոշտանգումների, ինչի արդյունքում նաև տանջամահ եղան, մարմինները ենթարկվեցին անարգանքի:

Իրենց մշտական բնակության վայրերից բռնի տեղահանվեցին հազարավոր հայեր: Ավերվեցին ու ոչնչացվեցին խաղաղ բնակիչների տներն ու անձնական իրերը:

Ընդամենը 2 օրինակ՝ 1991թ. ապրիլի 29-ից մինչև օգոստոսի կեսերը ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը (ՕՄՕՆ) իրականացրեց «Օղակ» գործողությունը, որի արդյունքում բռնագաղթի ենթարկվեց Խանլարի, Շահումյանի, Հադրութի, Շամխորի, Ղազախի, Գետաբեկի շրջանների հայ բնակչությունը:

1992թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում Ադրբեջանի զինված ստորաբաժանումներն իրագործեցին խաղաղ հայ բնակչության անխնա ոչնչացումը, որտեղ զոհվածների թիվը հասնում էր 57-ի՝ գերակշիռ մասը կանայք, երեխաներ, ծերեր, որոնց ծեծել, անարգել, բռնաբարել, անդամահատել, այրել են, ինչպես կենդանության օրոք, այնպես էլ մահվանից հետո:

Ընդ որում, այս ամենը կատարվել է հրոսակախմբերի կողմից իրավապահ մարմինների ամենաթողության պայմաններում, իսկ առանձին դեպքերում հենց այդ մարմինների անմիջական մասնակցությամբ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տիրապետում է հավաստի, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցների, որոնք հաստատում են ողջ նկարագրվածը:

Ապացուցված փաստ է, որ նշված վայրագությունները տեղի են ունեցել ի պատասխան իրենց կյանքի, անվտանգության ու կենսական կարևորության մյուս իրավունքները պաշտպանելուն, ինքնորոշման իրենց անօտարելի իրավունքը վերականգնելուն ուղղված Արցախի հայերի քայլերի:

Փաստերը հաստատում են, որ հայերի նկատմամբ նշված վայրագություններն իրականացվել են բացառապես էթնիկ պատկանելիության հիմքով և կրել են հայրենազրկման և ոչնչացման բնույթ:

Այսինքն՝ խոսքը էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր:

Ապացույցները հաստատում են, որ հետագա տարիներին հայատյացությունն ու հայերի նկատմամբ թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը ստացավ նոր զարգացումներ: Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտագելը միայն ակնհայտ խրախուսվում էր Ադրբեջանի բարձրագույն իշխանության մարմինների կողմից:

Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով իր հյուրանոցի սենյակում՝ քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև ստացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:

«Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն 2020թ. արձանագրեց, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելը, արտոնությունների տրամադրումը, պետական ամենաբարձր մակարդակով քաջալերումը, Ադրբեջանի ողջ հասարակության շրջանակում հերոսացումը եղել են էթնիկ դրդապատճառներով (ethically motivated)։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դրա մասին են վկայել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ արտահայտել են իրենց աջակցությունը արարքի կատարման հարցում:

Արցախի բնակչության դեմ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագություններ, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանություններ, խոշտանգումներ, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքեր: Այս ամենն իրականացրել են ադրբեջանական զինված ուժերը ու ներգրավված ահաբեկիչները, որոնք տեսանկարում էին տեսանյութեր ու ակնհայտ վստահ լինելով, որ անպատժելի են՝ ցինիկաբար բաց դեմքով ցուցադրում, թե ինչպես են, օրինակ, կտրում հայի գլուխ, ականջ կամ անարգանքի ենթարկում մարմիններ:

Այդ պատերազմներին նախորդել ու դրանց զուգահեռ առավել մեծ ագրեսիվությամբ շարունակվել են հայատյացությունն ու հայասպանության խրախուսումը: Այս մասին նույնպես առկա են օբյեկտիվ ապացույցների վրա հիմնված զեկույցներ:

Մինչ օրս էլ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը, հայ հասարակությանը տառապանքներ պատճառելու և զգացմունքների հետ խաղալու, լարվածություն առաջացնելու պետական քաղաքականությունը: Այս մասին ակնհայտորեն վկայում է հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին գերեվարելը ու նրանց արհեստական պատճառնեով չվերադարձնելը, հարցը մշտապես քաղաքականացնելն ու սակարկությունների առարկա դարձնելը:

Ցավոք, միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների խսիտ անհամաչափ արձագանքը նկարագրված վայրագություններին, իսկ շատ դեպքերում պարզապես լռությունը՝ միայն նպաստել է նրան, որ հայերի նկատմամբ 1988թ.վայրագություններն ու հայատյացությունը ոչ միայն չբացառվեցին հետագայում, այլ նաև խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անձամբ իր ու ողջ աշխատակազմի անունից իրենց հարգանքի տուրքն են մատուցում Սումգայիթի ու մյուս բնակավայրերի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և ի գիտություն միջազգային համաշխարհային հանրության հատուկ ընդգծում, որ իրավունքների խախտումների, հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ»,- գրել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մանվել Փարամազյանն այսօր Քննչական կոմիտե չի հրավիրվել. փաստաբան ՄԱԿ-ը կարծում է, որ Հայոց ցեղասպանության փաստը «պետք է դատական ատյանը որոշի» «Ընտանիքը պետության հիմքն է». Մհեր Արմենիան կնոջ հետ լուսանկար է հրապարակել ՀՅԴ տասնյակ անդամներ ոստիկանական բաժանմունքներում են․ նրանց բերման են ենթարկել բռնի ուժի կիրառմամբ. Yerkir.am Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում. ԲԴԽ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանն ազատ արձակվեց Ինչպես է ոստիկանը ցուցմունք վերցնում Իգոր Խաչատուրովից (լուսանկար) Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի՝ Նորայր Առուշանյանի ձերբակալությունըԻշխանության անհապաղ հեռացումը երկրում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է. «Հայրենիք» «Մենք չորս ամիս է` տանջվում ենք, ոչ մի արձագանք չկա». Արտակ Թովմասյանը Գյումրիում հանդիպել է գերիների և անհետ կորածների հարազատների հետ (տեսանյութ) Երևանում բախվել են Toyota-ն և Nissan-ը. կա վիրավոր Հրդեհ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն. ՄԻՊ Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Այս պահին մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդի տարածքում կայանալիք միջոցառմանը․ Արայիկ Հարությունյան Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը. Գեղամ Մանուկյան Ձերբակալվածների վրա հենց հիմա «կարվում է» խուլիգանության քրեական հոդված. Ռուբեն Մելիքյան Մեկ անգամ ևս կոչ անեմ Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել հռետորաբանության սրումը. Գերմանիայի պետնախարարԴատախազության առջև ակցիայի նախաձեռնողները հրաժարվեցին ընդունել ներս մտնելու առաջարկը․ Գոռ Աբրահամյան Թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի․ Ներքին Խնձորեսկի համայնքապետարան  Սյունիքի մարզի ոստիկանները սա տարել են Ղևոնդ Հովհաննիսյանի տուն, որպեսզի նրա որդուն ծանուցեն ներկայանալ քննչական կոմիտե. Ամրամ ՄակինյանԻնչպես է արջը վազում հեծանվորդի հետևից (տեսանյութ)Ի՞նչ չափանիշներով են զուգընկեր ընտրում կանայք և տղամարդիկ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով Ոստիկանները բերման են ենթարկել Իգոր Խաչատուրովին (տեսանյութ) Ռուս խաղաղապահները 200տ հումանիտար բեռ են հատկացրել ադրբեջանական կողմին Հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքող քաղաքացին ականի պայթյունից վիրավորվել է Դատարանից պահանջում ենք կատարել իր պարտականությունը և չտրվել սադրանքներին․ Մեղրիի քաղաքապետի պաշտպան ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու Բայդենի մտադրությունը Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ)Մեր համերաշխությունը և աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին․ ՀՀԿ Քաջարանի քաղաքապետը ծեծի՞ է ենթարկվելԴատախազության շենքի բակից բերման ենթարկվեցին շուրջ տասնյակ քաղաքացիներԴադարեցնում ենք ակցիան. ոստիկան է վատացել. Արծվիկ Մինասյան Մեղրիի քաղաքապետի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է դատարան. Գեղամ Մանուկյան Դատախազության դիմաց պատ կազմած ոստիկաններից մեկի առողջական վիճակը վատացավ (տեսանյութ, լուսանկար)Բախումներ սկսվեցին ոստիկանների և ցուցարարների միջև (տեսանյութ)Ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության դիմաց հայհոյում են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)Ես հիմա էլ եմ ուղաթիռով գնում, մարզպետ եղած ժամանակ էլ, հետո ի՞նչ. Վահե Հակոբյան. ArmLur.amՓաշինյանի կորտեժն է անցնում. զայրացած վարորդները ձայնային ազդանշան են տալիս (տեսանյութ) Նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետին և ձայնագրել․ խոստանում եմ գտնել իրականացնողներին. Միքայել Մինասյան Արթուր Դավթյանին 20 րոպե ժամանակ ենք տալիս. Արծվիկ Մինասյան Երևան քաղաքի փողոցներից մեկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Փաշինյանը թող ցերեկով գար, թուրքի ճակատին նայեր, կրկներ՝ Սյունիքն անվտանգ է. Շուռնուխի ղեկավար Քաղաքացիները երթով շարժվում են դատախազություն (տեսանյութ) Քաղաքացիներին հուզող խնդիրների մեծ մասը դուրս է ՊՆ իրավասությունների շրջանակից. ՊՆ ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին. Արա Զոհրաբյան Հայ խաղաղապահները մասնակցել են վարժանքներիՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում քննարկվել են ռազմական ոլորտում հայ-սերբական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Ամենադիտված