Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆ Սպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումները Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրել Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութ 

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով, որում ասվում է.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։

Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան Միության կազմում գտնվող երկրները, և Արցախի մեր ժողովուրդը նույնպես ինքնորոշման իրավունքով հռչակեց անկախ ապրելու իր կամքը։ Այս արդար որոշման դեմ Ադրբեջանի ողջ տարածքում ձեռնարկվեցին հայորդիների ջարդ ու կոտորած: Սումգայիթյան ոճրագործությունների կազմակերպիչները ծրագրած նոր եղեռնագործությամբ պարբերաբար զինված հարձակումների էին ենթարկում Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Անցյալ տարի Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ՝ դաժանաբար գնդակոծելով երկրի տարածքը։ Զոհվեցին խաղաղ բնակիչներ, հայրենյաց պաշտպան մեր շատ զավակներ, տեղահանվեցին բազմահազար հայորդիներ, ավիրվեցին հոգևոր-մշակութային կոթողներ ու հուշարձաններ, կորցրեցինք Արցախի զգալի մասը, և դեռ կան անհայտ կորածներ ու գերեվարվածներ։ Ցավով ենք անդրադառնում, որ պատերազմի դադարից հետո տակավին տեղ են գտնում բռնություններ ու չարագործություններ, ոտնահարվում մեր երկրի ու ժողովրդի իրավունքները: Այս ողբերգական իրողությունները, արցախյան երկրորդ պատերազմի արհավիրքները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Սիրելիներ, պատերազմի պատճառած կորուստների ցավը մեր սրտերում՝ միասնաբար ամեն ջանք ի գործ պիտի դնենք՝ հաղթահարելու աղետալի հետևանքներն ու փորձությունները, զորացնելու մեր հայրենիքը և կերտելու մեր կյանքի նոր ձեռքբերումներն ու հաջողությունները։

Խոնարհվելով մեր զոհերի վառ հիշատակի առջև՝ ի խորոց սրտի աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Հայցում ենք, որ Աստված Իր ողորմությունը, շնորհներն ու բարեգթությունը տարածյալ պահի համայն մեր ժողովրդի և մեր հայրենիքի վրա և պահպանի ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո. ամեն»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ 43-ամյա Փերիս Հիլթոնը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքը (լուսանկար)Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել ԻրանինՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆՍպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումներըՔիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրելԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ)Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Դուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվիԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էրդողանն Իսրայելին մեղադրել է սադրանքների մեջԱլեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համարՖոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել էԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված