Գլխավոր շտաբը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է․ Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ասում են՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է չեզոքություն պահպանի կամ ներքաղաքական հարցերին չներգրավի։
Իսկ ո՞վ է ասում, որ սա ներքաղաքական հարաբերությունների հարց է։
Սա վաղուց ազգային խնդիր է դարձել և ուղիղ առնչվում է մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անձեռնամխելիությանը։
Միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունը գաղտնի պայմանավորվածության արդյունքում տարածքներ է հանձնել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ԳՇ-ը արել է այն, ինչ պետք է աներ, այլ բան է, որ մնացած կառույցները տեղում չեն, ինչի համար դրանց պատասխանատուները դեռ պատասխան են տալու։
ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է, որին ճանապարհից շտապ պետք է հեռացնել»։