«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցը ոգեկոչվել է Բուխարեստի Մայր Տաճարում

Мир

Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 28-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ հավարտ Ս. Պատարագի Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Հոգեհանգստի արարողությանը մասնակցել են Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, քահանայից դասը, հավատացյալներ:

Այդ առիթով հրապարակվել է Սրբազան Հոր խոսքը, ուր թեմակալ առաջնորդն անդրադառնում է Սումգայիթյան դաժան ու անմարդկային իրադարձություններին, շեշտում հատկապես Սփյուռքի կարևոր դերակատարությունն ու ներգրավվածությունը համահայկական գործընթացներում՝ մասնավորապես նշելով. «Հայ ժողովուրդը, լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը և կանգնած լինելով քաղաքակրթության ձևավորման ակունքներում, անցել է բազմաթիվ փորձությունների միջով, տեսել ավերածություններ ու արյունահեղություն, պայքարել է ու նահատակվել՝ կերտելով պատմության փառավոր էջեր:

Պատմության կերտման այդ ճանապարհին տարբեր ազգեր ու կայսրություններ վտանգի տակ են դրել հայության և հայոց պետականության գոյության իրողությունը, բայց այսօր այդ կայսրությունները վերացել են քարտեզի վրայից, իսկ հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու արարել: Այս օրերին, երբ թերթում ենք Մեր պատմության մռայլ էջերը, ապա տեսնում ենք, որ 1988թ. փետրվարի վերջին, արհեստականորեն ստեղծված Ադրբեջան կոչվող պետությունն իր բարբարոս հրոսակներով դարձյալ փորձեց լռեցնել ու ճնշել հային: Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդը, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը, ցնցեց, բայց համապատասխան գնահատանքի չարժանացավ: Սումգայիթում հայերի զանգվածային կոտորածների միջոցով փորձեցին վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից, բայց չհաջողեցին: Արցախ աշխարհը ազատագրվեց բարբարոսների լծից:

Սակայն պետական մակարդակով հայատյաց քաղաքականությունը և քարոզչությունը շարունակվեց ու շարունակվում է մինչ օրս: Սումգայիթում ադրբեջանցիների անմարդկային դաժանություններն ըստ արժանվույն չդատապարտվեցին, ինչի արդյունքում հաջորդեցին  2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, կացնահարումը քնած ժամանակ Ռամիլ Սաֆարովի կողմից, 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմի և 2020թ. 44-օրյա պատերազմի դեպքերը, երբ ադրբեջանցի հրոսակները, ներխուժելով սահմանամեձ հայկական գյուղեր, անմարդկայնորեն կտտանքների էին ենթարկում տեղի բնակչությանը կամ գլխատում ու սպանում էին հայ ռազմագերիներին:

Թեև 44-օրյա պատերազմի հետևանքով Մեր պատմական Հայրենիքի անբաժանելի մաս կազմող Արցախ աշխարհում տարածքային կորուստներ ունեցանք, հազարավոր զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, թշնամու կողմից կատարվեցին բարբարոսություններ ու ռազմական հանցագործություններ, դարձյալ փորձեցին ծնկի բերել հայ ժողովրդին և վախեցնել, բայց չհաջողեցին: Քանզի Մենք չենք ընկրկելու, շարունակելու ենք պայքարել պատմական արդարության ու տարածքների, Մեր հարյուրավոր վանքերի ու եկեղեցիների, բոլոր սրբությունների պահպանման ու վերադարձի համար: Թեև ճակատամարտում պարտվեցինք, բայց պատերազմում հաղթանակն անկասկած Մերն է լինելու: Պատմության ընթացքում հայ ժողովուրդը շատ անգամ միգուցե փոքր ճակատամարտերում տանուլ է տվել, բայց պատերազմում մշտապես հաղթել է, որի վառ ապացույցը այսօրվա Մեր գոյության փաստն է աշխարհի քարտեզի վրա:

Այսօր փորձ է արվում ճնշում գործադրել մասնավորապես Սփյուռքի վրա և Մեր օրակարգից դուրս մղել Հայոց Ցեղասպանության ճանաչման, Սումգայիթի կամ Բաքվի ջարդերի միջազգայնորեն դատապարտման հարցերը: Սակայն Մենք չպետք է սադրանքների տրվենք, պետք է շատ արագ ուղղենք մեր ողնաշարը և մեր առաջնային խնդիրները պետք է լինեն շարունակել հայության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների մասին բարձրաձայնել միջազգային ատյաններում:                                 

Վերջին պատերազմը ապացուցեց մեկ անգամ ևս, որ կողք-կողքի հաշտ ու հեմարաշխ ապրելու ադրբեջանական իշխանությունների լոզունգը զուտ դատարկ քարոզչություն է և միջազգային հանրության ուշադրությունը շեղելու միջոց: Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կարթնանա վերջին իրադարձություններից հետո և ըստ արժանվույն, համարժեք գնահատական կտա Սումգայիթյան արյունոտ ջարդերին՝ դատապարտելով այդ վայրագությունների հեղինակներին:

Գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակների հիշատակի առջև և աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը»:

Հավարտ Հոգեհանգստյան արարողության ծաղկեպսակ է զետեղվել եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное