45–ամյա վարորդը ГАЗ 24-ով բախվել է ծաղկի սրահի մուտքի դռանը. կա վիրավոր
Emergency CaseԱյսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 13;30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Արմեն Ղահրամանյանը իր վարած ГАЗ 24 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ծաղկի սրահի մուտքի դռանը:
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: