Բաղրամյանի «Սպիտակ վրաններում» գտնվող մարդիկ ջերմորեն ողջունել են Արտակ Թովմասյանին
ОбществоԵրևանի Բաղրամյան պողոտայում ընդդիմադիր ուժերի ցույցերը շարունակվում են։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ընդդիմադիրների վրանների կողքին նկատելի են նաև «Սպիտակ վրաններ», որտեղ մշտապես մեծաթիվ մարդիկ են հավաքվում։ Մինչ այս պահը հայտնի չէր, թե ովքեր են այդ վրաններում հավաքվածները, սակայն քիչ առաջ նրանց է միացել նաև գործարար Արտակ Թովմասյանը, որին այնտեղ գտնվող մարդիկ ջերմորեն ողջունել են։