Քննարկվել է ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» նախագիծը
PoliticalՓետրվարի 26-28-ը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ արտագնա աշխատանքային քննարկում կազմակերպեց: Քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» նախագիծը, որն Ազգային ժողովում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Հանդիպմանը մասնակցեցին ՄԻՊ գրասենյակի, ԲԴԽ-ի, ԱԱԾ-ի, քննչական մարմինների, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, Արդարադատության նախարարության, Դատախազության ներկայացուցիչներ եւ ոլորտի այլ պատասխանատուներ:
Նախագծի մշակման աշխատանքային խումբը իրավասու եւ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ բազմակողմանի քննարկեց օրենսգիրքը: Մինչ երկրորդ ընթերցումը, օրենսգրքի կատարելագործմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն: