39 տարեկան հասակում մահացել է Little Big-ի նախկին մենակատարը
Leisure39 տարեկան հասակում մահացել է Little Big-ի նախկին մենակատար Աննա Կաստելանոսը։ Աղբյուրի տվյալներով՝ արտիստի մարմինը գտել են Սանկտ Պետերբուրգի Ռիբացկի պռոսպեկտի վրա գտնվող բնակարանում: Մահվան պատճառը դեռ հստակեցված չէ: Աննան ուներ հաշմանդամության երրորդ խումբ։ Վերջին վեց ամիսներին նա գամված էր անկողնուն մեջքի խնդիրների պատճառով: Իր երաժշտական կարիերայից բացի՝ Կաստելանոսը միջոցառումներ էր վարում և նկարահանվում ֆիլմերում: