Իտալիայի առաջնությունում «Միլանը» հաղթեց «Ռոմային»
SportՖուտբոլի Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանը» հաղթեց «Ռոմային»:
Հռոմում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ հյուրերի: Խաղի ընթացքում աչքի ընկան Ֆրենկ Կեսսին և Անտե Ռեբիչը: Հռոմեացիների կողմից գոլ հեղինակեց Ջորդան Վերետուն:
«Միլանը» 52 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է՝ չորս միավորով հետ մնալով «Ինտերից»: «Ռոման», իր 44 միավորով, 5-րդ տեղում է: