«Տոտենհեմը» ցանկանում է երկարաձգել Սոն Հենգ Մինի և Հարի Քեյնի պայմանագրերը
SportԼոնդոնյան «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագրերը հարձակվող Սոն Հենգ Մինի և Հարի Քեյնի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան:
Սոն Հենգ Մինի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին, Քեյնի համաձայնագիրը հաշվարկվում է մինչև 2023-24 մրցաշրջանի ավարտը: Ըստ լրագրողի՝ ֆուտբոլիստների հետ պայմանագրերը կերկարաձգվեն մինչև 2025 թվականը, մինչդեռ Քեյնի հետ համաձայնագիրը կներառի ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու տարբերակը:
Սոն Հենգ Մինը «Տոտենհեմում» է 2015 թվականից, Քեյնը՝ 2011 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում Սոն Հենգ Մինը բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ, իսկ Քեյնը՝ 34 խաղում՝ 22 գոլի հեղինակ: