Միկել Արտետան ամռանը կարող է գլխավորել «Բարսելոնան»
СпортԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամռանը կարող է գլխավորել իսպանական «Բարսելոնան», հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով RAC1- ին:
Հաղորդվում է, որ Արտետայի՝ «Բարսելոնայի» մարզչական կազմում հայտնվելուն աջակցում է «կապտանռնագույնների» նախագահի թեկնածու Ջոան Լապորտան: Այս պահին իսպանական ակումբի գլխավոր մարզիչն է Ռոնալդ Կումանը:
Արտետան խաղում է «Բարսելոնայի» երիտասարդական թիմերում 15 տարեկանից, բայց չի կարողացել անցնել կատալոնական հիմնական թիմ: «Բարսելոնան», Կումանի գլխավորությամբ, երկրորդն է Իսպանիայի առաջնությունում: 25 խաղում «կապտանռնագույնները» վաստակեին 53 միավոր և 5 միավորով հետ է մնում առաջատար «Ատլետիկոյից»։ Հոլանդացի 57-ամյա մարզիչը թիմի հետ աշխատում է 2020 թվականի օգոստոսից:
«Բարսելոնայի» նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտին: