«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի 

«Արաղ ու պինցետից» մինչև «Իսկանդեր». Փաշինյանի անհաջող «կրուտիտները»

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտնվել է զավեշտալի իրավիճակում և հերթական անգամ պատճառը նրա արված հայտարարությունն է, այս անգամ՝ «Իսկանդեր» մարտավարական համակարգի անարդյունավետության մասով: Ռուսական մեդիայի՝ մի քանի օր տևած գրոհներից և թիրախավորումից հետո Փաշինյանի մամուլի խոսնակը այսօր ստիպված եղավ հայտարարել, որ վարչապետին սխալ էին զեկուցել, իսկ ռուսական ռազմաարդյունաբերության արտադրանքն էլ աշխարհում լավագույններից է: Թե որքանով ռուսական կողմը կհավատա Նիկոլ Փաշինյանի արցունքներին՝ մեծ հարց է, սակայն փաստենք, որ հերթական անգամ վարչապետը մեղքը փորձում է բարդել մեկ այլ կողմի վրա և նույնիսկ զարմանալի էլ չէ, որ այս անգամ էլ, ըստ Փաշինյանի, մեղավորը բանակն է, զինվորականները:

Փաշինյանի հետ նման  դեպքեր հաճախ են պատահել: Նա իր հայտարարությունները և գրառումները վերախմբագրելու հարցում երբեք իրեն կաշկանդված չի զգացել, կաշկանդված չի եղել նաև սեփական մեղքը ուրիշների վրա բարդելու հարցում:

Դիցուք՝ ուղիղ եթերում հայտարարողը, թե կորոնավիրուսին կհաղթենք արաղով ու պինցետով ընդամենը մեկ ամիս անց պնդում է, որ չի հիշում նման բան ասած լինի:

Նիկոլ Փաշինյանը 5 անգամ խմբագրել է երկրաշարժի մասին իր գրառումը, թերևս՝ նույնպես սխալ էին զեկուցում:

Նիկոլ Փաշինյանի խոսնակը խմբագրել էր գրառումը, որի նախնական տարբերում նշված էր, թե Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պետք է քննարկի Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ բեռնափոխադրումների իրականացումը:

Կապիտուլյացիոն խայտառակ ակտի ստորագրումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ էր արել դուրս գալ փողոց և լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը: Հաջորդ օրը վարչապետը հայտարարում էր, որ իրեն սխալ են հասկացել և ինքը նկատի չուներ ընդդիմադիրներին;

Փաշինյանը գրառում էր արել, որում հայտնում էր, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով առաջ ենք Արդբեջանից, ժամեր անց նա խմբագրում է իր այդ գրառումը` նշելով, որ դեռ չենք անցել, սակայն շուտով կանցնենք:

Նիկոլ Փաշինյանը վերջերս գրառում էր արել՝ ներկայացնելով Հայաստան ժամանողների վերաբերյալ վիճակագրություն։ Փաշինյանն այնուհետև ջնջել էր գրառումը՝ տեղեկացնելով դրա մասին։ Այնուհետև նոր գրառում էր արել՝ ներկայացնելով նոր տվյալներ։ Վարչապետը կրկին ջնջել էր գրառումը՝ այս անգամ արդեն չհայտնելով այդ մասին։

Ավիացիոն ոլորտում արձանագրված խայտառակ բացթողումներից և սկանդալներից հետո հանկարծ պարզվեց, որ թե քաղաավիացիայի կոմիտեի նախագահին, թե վարչապետին ամիսներ շարունակ սխալ էին զեկուցում և իրենք տեղյակ չէին ոլորտում ստեղծված իրավիճակից:

Փաշինյանը հայտարարում էր, թե արտակարգ դրության պայմաններում չվճարման դիմաց հոսանքազրկումներ չեն լինելու, իսկ կարճ ժամանակ անց հոխորտալից ելույթ էր ունենում, թե՝ մուծեք, այլապես կանջատեն:

Նա հայտարարում էր բառացիորեն հետևյալը՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Երբ երկրորդ նախագահը դիմեց դատարան՝ նիստերի դահլիճում Փաշինյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ վարչապետը Քոչարյանին չէ նկատի ունեցել:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վավերացրեց ԵԱՏՄ հետ նոր մաքսային օրենսգիրքը, որով բազմաթիվ ապրանքներ թանկանում էին, այնուհետև այդ թանկացումների մեջ մեղադրեց ....ՍԴ-ին, որովհետև ՍԴ-ն միջազգային պայմանագրերի նախնական ուսումնասիրության համար ունի օրենքով սահմանված մեկ ամսվա ժամկետ, իսկ որոշման ընդունման համար 3 ամսվա ժամկետ», սակայն ոչինչ չեն արել:

Պատերազմում պարտության մեղքը Փաշինյանը բարդել է թե՛ ՀՀ բանակի, թե՛ ՌԴ-ի, թե՛ ռուսական զենքի, թե՛ նախկինների վրա: Բոլորը մեղավոր էին, իսկ ինքը ընդամենը թիվ մեկ պատասխանատուն է:

Երևույթը, ցավոք, խորացել է այն աստիճան, որ այս իշխանություններին թվում է, թե կարող են շարունակել անպատասխանատու գործելակերպը, օրումեջ հակասական հայտարարություններ անելը, իսկ նեղն ընկնելիս էլ արագորեն «չեմ հիշում»-ների կամ գրառումները ջնջելու անցնել: Փորձել որևէ բան բացատրել նման իշխանությանը այլևս անիմաստ է: Նրանց այդ բացատրությունները նախ՝ չեն հետաքրքրում, որովհետև իրենք այն գլխից «ամեն, ամեն ինչ գիտեին», ի լրումն, ընդամենը երկու տարվա մեջ հասցրեցին արագորեն «խլանալ» ու դառնալ անհասանելի բաժանորդ կամ բաժանորդներին անհասանելի: Էականն այն է, որ կապն է խզված: Եվ գնալով ավելի ու ավելի է ընդգծվում իշխանության եկած խմբի և իրականության, հասարակության, առկա խնդիրների միջև ձևավորված այդ խզումը...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված