We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Նիկոլ Փաշինյանը մտափոխվել է. գլխավոր մեսիջները` քաղաքական դաշտի խաղացողներին

Analytical

Երեկ ընդդիմությանը զուգահեռ հանրահավաք էր հրավիրել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը իշխանական կուլիսներում անվանեցին «ուժի ցուցադրության հավաք»: Չնայած կիրառված աննախադեպ վարչական ռեսուրսին, Հանրապետության հրապարակում հավաքվածները սակավաթիվ էին, մեծ մասն էլ կամ ոստիկաններ էին, կամ հրապարակ բերված պետական ծառայողներ: Փաստացի, իշխանություններին չհաջողվեց նույնիսկ մոտենալ իրենց ակնկալած քանակին:

Որո՞նք էին Նիկոլ Փաշինյանի կարևորագույն մեսիջները, որոնք հնչեցին հրապարակից: Նախ և առաջ, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը յուրատեսակ «գործարք» առաջարկեց, այսպես ասած՝ «թասիբի» գցեց՝ եթե վստահ եք, որ ժողովուրդն իմ հրաժարականն է պահանջում, եկեք գնանք արտահերթ ընտրությունների: Միևնույն ժամանակ ուշագրավ էր կիսանախագահական համակարգի անցնելու թեզը: Փաստացի, Փաշինյանը ակնարկեց, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կանի, կանցնի կիսանախագահական համակարգի ու այդ դեպքում կանցկացվեն նախագահական ընտրություններ:

Ուշագրավն այն է, որ ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ կարծիքն ուներ կիսանախագահական համակարգի մասին: Դեռեւս 2020 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը կիսանախագահական կառավարման համակարգը ձախողվածներից մեկն էր համարել: Մասնավորապես, Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորության մասին, նա նշել էր. «Իմ մոտեցումը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողված կառավարման համակարգ է ունեցել, եւ գործնականում մենք բոլորս իրար հետ տեսել ենք, եւ այն ապացուցվել է։ Ընդհանրապես, եթե այս տարբերակը պետք է բացառել Հայաստանի համար, եթե գնում ենք տեսականորեն, ապա պետք է կիսատ որեւէ բան չունենանք. կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է։ Իմ կարծիքը այն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք», – ասել էր նա:

Այժմ Փաշինյանը փոխել է մեկ տարի առաջ հնչեցրած իր կարծիքը, ինչո՞ւ: Ակնհայտ է, որ Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին նախագահի ինստիտուտը դառնում է այն եզակի ատյանը Հայաստանում, որին ստիպված է դիմել նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Գուցե հենց դա է ստիպել Փաշինյանին խոսել Սահմանադրությունը փոխելու եւ կիսանախագահական կառավարմանը վերադառնալու մասին։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը ցանկանում է սահմանադրական փոփոխություններով ուզուրպացնել իշխանությունը՝ բազմելով ՀՀ նախագահի աթոռին: Այստեղ կա ևս մեկ նրբություն: Փաշինյանը զրկված է իր փոխարեն որևէ մեկին պատժելու հնարավորությունից, ինչպես դա ժամանակին անում էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ փոխելով կառավարության ղեկավարներին։ Սահմանադրական նոր բարեփոխումները և վերադարձը կիսանախագահական համակարգին՝ Փաշինյանին այդ հնարավորությունը կտա։ Նա փոփոխություններից հետո դեռևս հնարավորություն ունի դառնալ ՀՀ նախագահ և նշանակել վարչապետ, որին էլ կուղղվեն հասարակության սոցիալական դժգոհությունները։ 

Փաշինյանի մյուս կարևոր մեսիջը՝ նախկին-ներկա կեղծ օրակարգի հերթական ակտիվացումն էր: Ակնհայտ է, որ իշխանությունների մանիպուլյացիոն զինանոցը սպառվում է և գործնականում մնացել է միայն այս գործիքակազմը: ԳՇ պետին ազատելու իր որոշումը Փաշինյանը բացատրեց նրանով, որ Օնիկ Գասպարյանը կատարել է ոչ թե իր՝ այլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանները: Այսինքն՝ իր նշանակած կադրը հեղափոխությունից երեք տարի անց կատարում է մերժված նախագահի հրամանները և եթե մի պահ անգամ ենթադրենք, որ Փաշինյանի խոսքերի մեջ կա ճշմարտության անգամ մեկ գրամ, ապա հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում չի՞ ստացվում արդյոք, որ Փաշինյանը թույլ ղեկավար է, եթե մերժվածների խոսքը իր ղեկավարած երկրում իր խոսքից ավելի ազդեցիկ է: Իհարկե, որպես ապացույց հնչած մեղադրանքների` որևէ բան հանրությանը չներկայացվեց, սակայն, ինչպես ասում են, դեռ երեկո չէ: Մոնտաժների սիրահար իշխանությունները դեռևս կարող են հանրությանը հրամցնել որևէ ապացույց, կտա այն ցանկալի արդյունք, թե ոչ՝ դա է հարցը: Ամեն դեպքում, Օնիկ Գասպարյանին կապելով Սերժ Սարգսյանի հետ` Փաշինյանը փորձում է լուծել միանգամից երկու հարց՝ գտնել հիմք Գասպարյանին ազատելու, ինչու ոչ նաև կալանավորելու, և, իհարկե, հերթական ատելության դոզան սերմանել այսպես կոչված` նախկինների հանդեպ, ովքեր դեռևս փորձում են ռևանշի հասնել և ժողովրդից խլել իշխանությունը:

Ոչ պակաս կարևոր է այն, թե ինչի մասին չխոսեց Փաշինյանը: Ի սկզբանե իր գրառման մեջ վարչապետը խոստացել էր անկեղծ զրույց ունենալ Հոկտեմբերի 27-ի մասին՝ բացել կծիկը: Ինչը  կամ ով խանգարեց Փաշինյանին շոշափել այդ թեման` բարդ է ասել, սակայն Հոկտեմբերի 27-ի մասին Փաշինյանի ելույթում բառ անգամ չհնչեց: Չնհնչեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը և Մարտի 1-ին դա ավելի քան զարմանալի է: Չխոսեց Փաշինյանը նաև այն հարցից, թե ինչպես է պատրաստվում հաղթահարել պատերազմի հետևանքները, չխոսեց, քանի որ խոսելու և ասելու ոչինչ չունի, ակնհայտ է , որ այս իշխանությունները չունեն իրավիճակից դուրս գալու որևէ տեսլական:

Հանրահավաքից հետո սոցցանցերի նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օգտատերերը հավաքը մեծամասամբ գնահատում էին որպես անասելիք, դատարկախոսությամբ և առավելապես կեղծ թեզերով բեմականացված շոու, որն առաջին հերթին ուղղված էր իր թիմին՝ ցույց տալու, թե ինքը ամուր կանգնած է ոտքի վրա: Սակայն թիմի ներսում էլ հասկանում են, որ այս ամենը ընդամենը ներկայացում է, իսկ հանրային լայն աջակցության իմիտիացիան՝  պարզ բուտաֆորիա…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular