Եթե հիմա ընտրություն չեղավ, արյունահեղություն է լինելու. Էդմոն Մարուքյան
PoliticalԵրկիրը այս վիճակից հանելու համար ես երեկ ասել եմ, որ պատրաստ եմ բազմաթիվ փոխզիջումների: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանի հետ գան համաձայնության, ապա այս տարի հնարավոր է՝ կազամակերպեն արտահերթ ընտրություններ. «Ես դեմ եմ ընտրությունները օրերով հետ գցելուն, ես կողմ եմ ընտրություններին, որ հենց հիմա ենք անում: Եթե ընտրություն չեղավ, արյունահեղություն հիմա է լինելու»,- ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ այն, ինչ տեղի է ունենում, հեղաշրջման փորձ չէ, այլ «բանակի կողմից «ստոպ» ազդանշան է, որ մենք հասել ենք սահմանագծին». «Սա բանակի գլխատմանը ուղղված քայլ է, և ես դեմ եմ բանակի՝ նման ձևով գլխատմանը»,- նշեց Էդմոն Մարուքյանը: