Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակից ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ մի քանի օր է ինչ ընդդիմությունը փակել է ճանապարհը և շուրջօրյա ակցիա է իրականացնում: Նրանք վանկարկում էին՝ «Քոչարյան հերոս», «ազգ, բանակ, հաղթանակ»:
Նշենք, որ դատարանում այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Առավոտյան այստեղ եկան նաև ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք ևս անցնում են այդ գործով: