Մոսկվայում երեք տարեկան երեխա է հոսպիտալացվել թմրամիջոցից թունավորմամբ
RussiaՄոսկվայում երեք տարեկան մի տղա երեխա է հոսպիտալացվել թմրանյութից սուր թունավորմամբ։ Քննիչները սկսել են գործի քննությունը, գրում է Ռիա Նովոստին։
«Մարտի 1-ին Մոսկվայի բնակարաններից մեկից 3-ամյա մի տղա է տեղափոխվել երեխաների քաղաքային հիվանդանոց: Բժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ երեխայի մոտ թմրամիջոցներից սուր թունավորում է հայտնաբերվել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Իրավապահ մարմինները ստուգելու են ընտանիքի բնակության և երեխայի խնամքի պայմանները: