«Բարսելոնայում» կոռուպցիայի գործով չորս մարդ է ձերբակալվել
SportԻսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում, կոռուպցիայի հետաքննության շրջանակներում, ոստիկանությունը չորս մարդ է ձերբակալել, հայտնում է Marca-ն:
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ոստիկանությունը երկուշաբթի օրը ներխուժել է «Բարսելոնայի» գրասենյակ: Ըստ մամուլի հրապարակումների՝ ձերբակալվել են ակումբի նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն, «Բարսելոնայի» նախկին գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և փաստաբան Ռոման Գոմես Պոնտին: Հետաքննության համաձայն՝ Բարտոմեուն ակումբի անունից գործարքներ է կնքել՝ անձնական շահույթ ստանալու համար: 2020 թվականին նա վարձել է մասնագետների՝ ակումբի նախագահի և ակումբի այլ ղեկավարների հեղինակությունը գնահատելու, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով վարկաբեկելու ներկայիս և նախկին մի շարք խաղացողների: Նրա գործողությունները հանգեցրել են մի շարք ղեկավարների պաշտոնանկության՝ կապված նրանց դեմ լուրջ մեղադրանքների հետ: Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել «Բարսելոնային» հետաքննության ընթացքում համագործակցության համար:
Բարտոմեուն հեռացել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից 2020 թվականի հոկտեմբերին: Նախագահի նոր ընտրությունները տեղի կունենան մարտի 7-ին։ Թեկնածուներն են Ջոան Լապորտան, Էնթոնի Ֆրեյքը և Վիկտոր Ֆոնտը: