Նախորդ տարում սուբվենցիոն փաթեթներով շինաշխատանքները գրեթե չեն ընդհատվել. Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ կից հրապարակելով տեսանյութ: Նախարարը հայտնել է, որ անցած ճգնաժամային տարում սուբվենցիոն փաթեթներով շինաշխատանքները գրեթե չեն ընդհատվել։
«Ամենօրյա աշխատանքը չի դադարում հատկապես խոշորացված և ֆինանսապես կայուն համայնքներում։ Ամեն օր համայնքի բնակիչը տեսնում է, որ իր համայնքում բարեկարգվում են հնամաշ ենթակառուցվածք՝ ճանապարհ, մանկապարտեզ, մշակույթի տուն և այլն»,- նշել է նախարարը: