Այս պահին Ռոբերտ Քոչարյանի՝ հարթակ բարձրանալու խնդիր չկա դրված. Լևոն Քոչարյան
ОбществоԱյս իշխանությունները խնդիր չունեին բացահայտելու «Մարտի 1»-ը, իրենք խնդիր ունեին ամեն գնով ձերբակալելու հորս: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին՝ բողոքի երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
«Եթե կհիշեք վարչապետի, ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցները: Այսինքն՝ նպատակը ամեն գնով հորս վարկաբեկելն ու կալանքի տակ պահելն էր»,-ասաց նա:
Հարցին, թե երբ կտեսնենք Ռոբերտ Քոչարյանին ընդդիմության հարթակում, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Եթե հարթակ բարձրանալու խնդիր լիներ. այսինքն՝ երբ որ լինի, կտեսնեք: Այս պահին նման խնդիր չկա դրված: Ինքն իր աջակցությունն է հայտնել շարժմանը և կոչ արել իմ համախոհներին աջակցել: Ես ինքս որպես քաղաքացի մասնակցում եմ բոլոր երթերին, հանրահավաքներին իմ ընկերների, մեր աջակիցների հետ միասին»,- նշեց Լևոն Քոչարյանը: