Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է 

Մենք անձերի փոփոխության մեխանիզմին չենք հավատում․ Երրորդ ուժի տանողը լինելու է գաղափարը․ Արշակ Զաքարյան

Քաղաքական

«Երրորդ ուժի ձևավորումն ընթացքի մեջ է։ Այնտեղ ընդգրկված են լինելու մարդիկ, որոնք երբևէ կապ չեն ունեցել երկրի կառավարման, իշխանությունների հետ և չկան հայտնի կուսակցություններում։ Լինելու է նոր ուժ, նոր ծրագրով, համակարգային փոփոխություններով, որովհետև մենք անձերի փոփոխության մեխանիզմին չենք հավատում։ Երրորդ ուժի տանողը լինելու է գաղափարը, ոչ թե այս կամ այն անձով պայմանավորված, ինչպես մի քանի կուսակցությունների դեպքում է և վերջինիս լինել-չլինելը պայմանավորված է կոնկրետ անձով։ Այնտեղ գտնվող անձերը լինելու են ծրագիր իրականացնողներ, ոչ թե սեփականատերեր»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Հայոց ազգային գվարդիա» Հ/Կ-ի ղեկավար, ռեժիսոր Արշակ Զարքարյանը՝ խոսելով «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար, գործարար Արտակ Թովմասյանի երեկ արված հայտարարության մասին, ըստ որի՝ վերջինս նախ նշեց նոր ուժի մասին, ապա խորհրդարանական ուժերին մինչև այսօր ժամը 18։00-ն ժամանակ տվեց, որպեսզի կարողանան լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները և առաջարկել վարչապետի նոր թեկնածուին։ 

Նա նշեց, որ հաճույքով միանում է այդ հայտարարությանը․ «Երկրում ճգնաժամային իրավիճակ է, իրենք նստած հարկային օրենքներից են խոսում։ Երկրի կառավարությունը, որը պատասխանատու է այս իրավիճակի համար միտինգներ ու շոուներ է կազմակերպում։ Իրենք այդպես էլ չհասկացան, որ երկրի կառավարումն իրենց է հանձնված ու թեև մանդատներն իրենց ձեռքերում են,իրենք ընդդիմադիր են հոգով, իրենց գործունեությունը դեմ է հայ ազգին ու հայ պետականությանը»,- նշեց նա։ 

Զաքարյանը հույս հայտնեց, որ խորհրդարանական ուժերը խելամիտ որոշում կկայացնեն, ինչը չկարողացավ ասել իշխող ուժի մասին․ «Իմքայլականների հետ որևէ հույս չեմ կապում՝ տեսնելով իրենց 3 տարվա գործունեութունը։ Իշխող ուժը ինձ համար մեկ անձն է բաղդատված 88 մասնիկի, այս մարդիկ իրենց շեֆի կամակատարներն են, եթե ասաց՝ մածունը սև է, ուրեմն բոլորի համար այդպես է»,- ասաց նա։ 

Հարցին՝ արդյոք ընդդիմության հավաքները կստիպե՞ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, Զաքարյանը պատասխանեց․ «Ընդդիմադիր բոլոր ուժերի առաջնային նպատակը մեկն է՝ այսօրվա անգրագետ, ապիկար ու կործանիչ իշխանությունների հեռացումը։ Սակայն քաղաքական պայքարում՝ երկրի զարգացման տեսլականի, ճգնաժամի վերացման հարցում, կարող են լինել անհամաձայնություններ, ինչը բնական է։ Եթե քաղաքական պայքարում չլինեն տարաձայնություններ, ապա դա կնշանակի, որ կլինի մեռյալ, մեկի կողմից թելադրվող շարժում։ Ե՛վ «Հայոց ազգային գվարդիա»-ն, և՛ «Հայահավաք» շարժումը, և′ բոլորը, որոնք միացել են այդ շարժմանը, ուղղակի քաղաքացիներ են, որոնք մասնակցում ենք բոլոր ակցիաներին։ Արդեն ձևավորվում է երրորդ ուժ, որտեղ մարդիկ կուսակցական հրահանգներով չեն գնում։ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքներին ևս հրահանգով գնացողներ չկան, թեկուզև կուսակցականներ են կազմակերպիչները։ Այստեղ հավաքվում է գիտակից զանգվածը։ Իսկ երեկ հրապարակում հավաքվածները անգիտակից մարդիկ էին․ մեկը ասում էր՝ Նիկոլի ատամները սարքած չի, դրա համար է գնացել, մյուսը գնացել էր, որովհետև իր և Նիկոլի որդու ծնունդը նույն օրն է։ Հիմա համեմատեք Բաղրամյանում և հրապարակում հավաքված մարդկանց։ Բաղրամյանում գաղափարի, հայրենիքի փրկության շուրջ են հավաքված, իսկ հրապարակ գնացել էին ավտոբուսներով, վարչական ռեսուրսի գործադրմամբ։ Սակայն ավտոբուսներով հրապարակ տարված մարդկանց գիտակից զանգվածը քայլելով գալիս էր Բաղրամյան»,- ասաց Զաքարյանը։ 

Ըստ նրա՝ երկրում համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես նորերը եկել, յուրացրել են հին համակարգը և եթե նախկինում փորձառու, դիվանագետ մարդիկ էին աշխատում, ապա այժմ կոռուպցիային և մյուս երևույթներին գումարվել են անգրագիտութունը, արկածախնդրությունը, անմեղսունակությունը, ինչը երկիրը տանում է կործանման։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում
Ամենադիտված