Վրաստանում, խորհրդարանի դիմաց պիկետի ժամանակ, մի քանի ակտիվիստ է բերման ենթարկվել (տեսանյութ)
VideoՎրաստանի խորհրդարանի շենքի մոտ, պիկետի ժամանակ, բերման են ենթարկվել նդդիմադիր կուսակցությունների մի քանի ակտիվիստներ, հայտնում է վրացական առաջին ալիքը:
«Խորհրդարանի մոտ իրավապահները բերման են ենթարկել մի քանի մարդու: Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների և իրավապահների միջև: Ցուցարարները փորձում են փակել ճանապարհը, ինչը թույլատրված չէ պարեկային ոստիկանության կողմից», - հայտնում է հեռուստատեսությունը: Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց: Պիկետը սկսվեց առավոտյան։ Ցուցարարները բղավոցներով ու բուռն արձագանքներով դիմավորեցին պատգամավորների մեքենաները: Իրավապահները ստեղծեցին հատուկ միջանցք, որով թույլատրվում էր անցնել պատգամավորների մեքենաներին: Ընդդիմությունը դա անվանում է խաղաղ գործողություն, չի պատրաստվում արգելափակել խորհրդարանի մուտքերը:
Թբիլիսիում պարբերաբար անցկացվում են ընդդիմության ցույցեր՝ պահանջելով ազատել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: