Եթե առողջ օրակարգ է, որի մեխը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, ապա` ինչո՞ւ ոչ. Նաիրա Զոհրաբյանը` Արտակ Թովմասյանի հայտարարության մասին (տեսանյութ)
ПолитическиеԵս նորմալ, ադեկվատ եմ գնահատում ցանկացած քաղաքական ուժի վերաբերմունք, ով գտնում է, որ Հայաստանում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ: Այս մասին ԱԺ-ում ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հայտարարությանը:
«Մեր պետականությունը վտանգի տակ է և օր առաջ պետք է գտնել լուծումներ, որոնց թիվ մեկ բանալին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Արտակ Թովմասյանին անձնապես չեմ ճանաչում, բայց, եթե առողջ օրակարգ է, որի մեխը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, ապա` ինչո՞ւ ոչ»,- ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 1-ին, Արտակ Թովմասյանը` որպես նորաստեղծ երրորդ ուժ, առաջարկեց խորհրդարանին, որ այսօր` մինչև 18:00-ն, առաջադրեն վարչապետի նոր թեկնածու:
Արփինե Հակոբյան