Համայնքներում ենթակառուցվածքների զարգացման նպատակով կհատկացվի լրացուցիչ 25,415 մլն եվրո Մենք Մահաթմա Գանդիի արձան ենք դնում, մինչդեռ Արցախում մինչև մայիսի 9-ը, պետք է Նժդեհի արձանը հանեն. Հովսեփյան Ե՛վ ռուսները, և՛ Արևմուտքը վերցրել են այն, ինչ իրենց պետք էր. կողմերից ոչ ոք դեռ չունի ստատուս քվոյի փոփոխության ցանկություն. Մինասյան Նրանց իրավունքները պետք է հարգվեն. Վարդանյանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց հայ գերիների հարցը Ես հստակ հանձնարարականներ եմ տվել, որ Շահումյան հրապարակը լինի դատարկ. Մարության Դիզափայտի ճանապարհին հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն Քննադատել է իմքայլականներին և հորդորել հայտարարություններ չանել Մուրադովի հասցեին․ ինչու է պաշտոնանկ արվել Բորիս Ավագյանը Քոլեջի ավարտական կուրսում սովորողները մինչև 20 տարին լրանալը մեկ անգամ տարկետում կստանան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին 300 մլն դրամ կհատկացվի Եղանակն առաջիկա օրերին 

Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել. դատախազություն

Հասարակություն

2019թ.-ի մարտի 14-ին հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020թ.-ի հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հիմնավորված է համարել, որ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նակին ղեկավարի դրդմամբ և երկու անձի օժանդակությամբ, վատնման միջոցով ՀՀ պետական բյուջեի՝ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից 2011թ.-ի փետրվարից 2016թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափերի՝ 2,515,490 ՀՀ դրամ գումար, իսկ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և կեղծ փաստաթուղթ կազմելու միջոցով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Դատավճռով Գ. Գևորգյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` ընդհանուր 700.000 ՀՀ դրամի չափով, կիրառվել է համաներում, և նա ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով դատապարտվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդ Ա. Բարսեղյանը:

Դատավճռի դեմ ՀՀ դատախազությունը բերել է բողոք՝ կապված Գ. Գևորգյանի նկատմամբ հիմնական պատժի՝ տուգանքի հետ միաժամանակ լրացուցիչ պատիժ, այն է՝ որոշակի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, չկիրառելու հետ:

Դատախազության իրավական դիրքորոշումը վերոնշյալի կապակցությամբ այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի տրամաբանությունից և պատիժ նշանակելու սկզբունքներից բխում է, որ այն դեպքերում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով որպես հիմնական պատիժ նախատեսված է տուգանք և ազատազրկում, իսկ որպես պարտադիր լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, այդ լրացուցիչ պատժատեսակը վերաբերելի է ինչպես տուգանքին, այնպես էլ ազատազրկմանը: Ելնելով դրանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի հետ միասին պարտադիր պետք է կիրառվի նաև լրացուցիչ պատիժը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը:

ՀՀ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մերժել էր դատախազության բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանն իր այս որոշումը հիմնավորել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի սանկցիայի ձևակերպմամբ՝ «...պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի՝ նման լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ հիմնական պատիժ է նշանակվում ազատազրկումը: 

Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը վճռաբեկ բողոք է բերել, որն ընդունվել է վարույթ և քննության առվել: Արդյունքում, ըստ էության, համաձայնվելով ՀՀ դատախազության իրավական դիրքորոշումների հետ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային և կոռուպցիայիոն հանցագործությունների դեմ պայքարի տեսանկյունից կարևոր որոշում: 

Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակի նշանակման կարգի առումով առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Հետևաբար բոլոր դեպքերում անհրաժեշտ է առաջնորդվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով՝ օրինականություն, արդարություն, պատժի անհատականացում, մարդասիրություն, և պատժի նպատակներին հասնելու օրենսդրական կարգադրանքով։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ եթե հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի զբաղեցրած պաշտոնի կամ նրա կողմից իրականացվող մասնագիտական կամ այլ գործունեության հետ, ապա վերոնշյալ լրացուցիչ պատժատեսակի նշանակմամբ էականորեն նվազում է հետագայում վերջինիս կողմից նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը։

Այսինքն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ունի կանխարգելիչ նշանակություն: Իսկ այդ լրացուցիչ պատժատեսակի իրավական կարգավորումներից ակնհայտ է, որ այն կարող է նշանակվել ինչպես ազատությունից զրկելու հետ կապված, այնպես էլ զրկելու հետ չկապված պատիժների հետ զուգակցված։

Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, լրացուցիչ պատժի մասով բեկանել է ամբաստանյալ Գ. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ հաշվի առնելով իր կողմից արտահայտված վերոնշյալ նախադեպային իրավական մեկնաբանությունները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Համայնքներում ենթակառուցվածքների զարգացման նպատակով կհատկացվի լրացուցիչ 25,415 մլն եվրո Մենք Մահաթմա Գանդիի արձան ենք դնում, մինչդեռ Արցախում մինչև մայիսի 9-ը, պետք է Նժդեհի արձանը հանեն. Հովսեփյան Ե՛վ ռուսները, և՛ Արևմուտքը վերցրել են այն, ինչ իրենց պետք էր. կողմերից ոչ ոք դեռ չունի ստատուս քվոյի փոփոխության ցանկություն. Մինասյան Կիևը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինան «ագրարային գավառ» դարձնելու մեջՆրանց իրավունքները պետք է հարգվեն. Վարդանյանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց հայ գերիների հարցը Ես հստակ հանձնարարականներ եմ տվել, որ Շահումյան հրապարակը լինի դատարկ. ՄարությանԴիզափայտի ճանապարհին հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն ՈւԵՖԱ-ի նախագահը Սուպեր լիգայի հեղինակներին կոչ է արել վերանայել որոշումըՔննադատել է իմքայլականներին և հորդորել հայտարարություններ չանել Մուրադովի հասցեին․ ինչու է պաշտոնանկ արվել Բորիս ԱվագյանըՔոլեջի ավարտական կուրսում սովորողները մինչև 20 տարին լրանալը մեկ անգամ տարկետում կստանան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին 300 մլն դրամ կհատկացվիԶելենսկու կուսակցությունը պահանջել է դադարեցնել Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններըԵղանակն առաջիկա օրերին Մեյսոնը «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը մինչեւ մրցաշրջանի ավարտըԱրցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա. 168.amՈր փողոցներն են փակ լինելու ապրիլի 24-ինՓաշինյանը Սինանյանին գործուղում է ԱՄՆ«Զոհերից շատ պարապ դեպուտատ ու չինովնիկ ունեք». փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը՝ ՀՀ իշխանություններին ԱՄՆ դեսպանը հրաժարվել է հեռանալ Ռուսաստանից․ AxiosՕնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ. ArmLur.am Անթույլատրելի է երեխաներին օգտագործել որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիք «Լուսավոր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ իր բրենդով, իր ցուցակով. Գորգիսյան Հեռացի´ր հանուն Հայաստանի. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանին Անպատկառություն. Շուշին թուրքին նվիրած Նիկոլն այցելել է Շուշին թուրքից ազատագրած Կոմանդոսի շիրիմինԲորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը. Արցախի ԱԻՊԾ Պարտադրե՛ք Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին.գերության ամեն օրը մեր տղաների համար դժոխք է. Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ումԻմ գյոզալ ելույթը վարի տվեցիք․ ավագանու անդամը՝ ՄարությանինԴոնբասում վերջին մեկ օրում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման վեց դեպքԱռաջին կարգի բացասական արյան կարիք կա․ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ Պարոն քաղաքապետ, 3 տարի բողոքում եմ, բայց այս անգամ կողմ եմ. Թեհմինա ՎարդանյանՎարչապետը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 12-ամյա երեխայի ընտանիքի մյուս անդամների վիճակը կայուն է. մանրամասներՀիփոթեքի սպասարկման համար եկամտահարկի գումարների վերադարձման փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ներնետված փաթեթ Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում ԼՀԿ-ն նախաձեռնում է սփյուռքահայերին ՀՀ պետական կառավարման բարձր օղակներում ներգրավելու հնարավորություն ընձեռելու գործընթաց Շինթույլտվությունների գործում մենք նաև ունենք կոյուղաջրերի և աղբահանության խնդիր․ Միքայել ՄանրիկյանԴա ընդամենը գաղափար է, որի դետալները կարող են փոխվել. Եղոյանը՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Ոստիկանապետի հրամանով Սյունիքի բարձրաստիճան ոստիկանապետեր են պաշտոնանկ արվել Արցախցիների տեղափոխումը իրականացնող ավտոբուսները բավականին վատ են աշխատում․ Հռիփսիմե ԱռաքելյանԲԴԽ-ն հերքում է Ջհանգիրյանի կողմից Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ մուտք գործելու լուրը Դերասան Հայկ Պետրոսյանն ու սիրելին ամուսնացել են (լուսանկարներ) Կարեն Իսախանյանն ազատվել է ՏԿԵ փոխնախարարի պաշտոնից Թունաքիմիկատների գերեզմանոցը ուռուցքածին և մեռելածին է․ Արմեն ՆերսիսյանՀրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետի պաշտոնակատար. Եղոյան Սոցիալական աջակցության տարածքային բաժանմունքները լուծարվելու են․ Հրաչյա Սարգսյան «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը դադարեցրել է ավագանու իր լիազորությունները Եվրոպական ինստիտուտներն անձամբ ինձ մոտ կորցրել են վստահությունը, թող կորչեն գրողի ծոցը. Մելիքյան Այս տարվա հունվար-փետրվարին հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ ավելացել են. Պապոյան
Ամենադիտված