Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է ՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր Անհուսալի ճանկերից` ասել է թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին. Զառա Արամյան Դիզայներ Արամ Նիկոլյանը Տավուշում է. միացել է հայրենիքի պաշտպանությանը (տեսանյութ) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժում Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) 

Հայկ Մարությանը հրաժարվեց Տարոն Մարգարյանի կարգախոսից

Հասարակություն

Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ: Բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններում: Այսուհետ շինհրապարակներում կառուցապատողները հատուկ մոտեցում պետք է ցուցաբերեն հարակից կանաչ գոտիների պահպանմանը:

«Մենք փորձեցինք այս նոր որոշման մեջ արտացոլել աշխարհում ընդունված սկզբունքները, ավելին՝ այն ինչ ներկայացված է որոշման մեջ, Երևանում ունեցել ենք: Ինձ մոտ 1980-ական թվականների Երևանի քաղսովետի որոշումն է, և ուզում եմ ասել, որ մեր քաղաքն այս մշակույթն ունեցել է և մենք պարտավոր ենք այն վերադարձնել ու ապահով պահել մեր կանաչ ֆոնդը»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Ծառերի սաղարթից և թփերից մինչև 1,5 մետր հեռավորության վրա որևէ շինարարական նյութ չպետք է կուտակվի, արգելվում է նույն հեռավորությամբ ծանր տեխնիկայի կայանումը, բետոնի կամ այլ շաղախի պատրաստումը:

«Եթե մենք չունենք մեծ զանգված, ապա բնաբաժակի մասով պետք է պահենք ծառի բունը, որովհետև, եթե վնասվում է բունը, արդեն վարակ է ներթափանցում և ժամանակի ընթացքում մենք ունենալու ենք հիվանդություններ և ծառի կյանքի կրճատում»,- ընդգծում է Քրիստինա Վարդանյանը:

«Գիտենք, որ հատկապես տնտեսվարողները, ովքեր շինարարություն են սկսում, միգուցե չցանկանալով, բայց իրենց գործունեության ընթացքում վնասում են ծառերը և ընդհանրապես կանաչապատ գոտիները: Այդ տեսանկյունից առաջին հերթին մեր քաղաքային իշխանությունների՝ մարդկանց վերաբերմունքը փոխելու ձգտումը շատ կարևոր եմ համարում: Եթե այդպիսի ավանդույթ ձևավորենք և կարողացանք մարդկանց բացատրել, որ այդ ամենը ոչ թե հավելյալ բեռ է, այլ իրենց գործունեության տրամաբանական մաս, ապա շատ լավ արդյունք կստանանք»,- նշում է բնապահպանության փորձագետ Արսեն Գասպարյանը:

«Այս որոշումով նոր ավանդույթի հիմք է դրվում նաև շինարարության ժամանակ որոշակի բնապահպանական նորմերը ճիշտ պահպանելու տեսակետից: Տեսնում էինք ջարդված ծառեր, պահեստի վերածված ծառեր, ընդ որում, այնպիսի նյութերի, որոնք ուղղակիորեն վնաս են տալիս ծառին»,- նշում է Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը:

Մեկ այլ որոշմամբ շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին նոր ձևավորում է առաջարկում: Այս նորմի պահպանումը ևս այսուհետ պարտադիր պահանջ է: Տպագրության համար համապատասխան ֆայլերը կառուցապատողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի «Քաղաքաշինություն» բաժնից:

«Շինարարական հրապարակները պետք է պարփակված լինեն բացառապես հաստատված պաստառով, իսկ դա չանելու դեպքում նույնիսկ կիրառվում են համապատասխան տույժեր: Պետք է խնդրենք մեր տնտեսվարողներին, որ այս պահից սկսած լինեն հետևողական և պաստառապատեն այն նյութերով, որոնք կտրամադրի Երևան համայնքը: Կուզեմ նշել, որ նյութը տրամադրվում է բացառապես անվճար մեր մեկ պատուհանի աշխատակիցների կողմից, նախագծերին կից՝ էլեկտրոնային տարբերակով: Նշեմ, որ այն տեղադրված է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, որը կարող են ներբեռնել անվճար»,- նշում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժ/պ Անդրանիկ Սեդոյանը:

Նոր պաստառի հեղինակը գրաֆիկական դիզայներ Սարգիս Անտոնյանն է, որն արձագանքել էր քաղաքապետարանի առաջարկին ու քաղաքին նվիրել այս տարբերակը: Պաստառին մայրաքաղաքում պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքեր են, յուրովի ոճավորված մի դրվագ՝ երևանյան միջավայրից ու անցուդարձից: Քաղաքում, ի դեպ, արդեն ունենք ձևավորման այդպիսի օրինակ:

Այս երկու նոր նորմերից բացի, Երևանի ավագանու որոշմամբ, դեռևս 2012թ. պարտադիր պայման է նաև կառուցվող շինության մասին ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների տեղադրումը, սանիտարական վիճակի պահպանումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումը: Վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է նախատեսում։

«Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 157-րդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ 70-100 հազար դրամ: Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 2020թ. ընթացքում շինհրապարակների առումով կազմվել է 147 արձանագրություն: Արձանագրություններ են կազմում նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը և վարչական շրջանները: Նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում, տնտեսվարողներին ուղարկում ծանուցումներ, նախնական փուլում նախազգուշացնում ենք. մեզ համար ավելի կարևոր է, որ խախտումը վերացվի, քան արձանագրություն կազմվի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

«Ես այստեղ շատ եմ կարևորում ոչ միայն իրավունքի ուժով պատժելու հանգամանքը, այլև, որ քաղաքացին վարժվի նորմալ որոշումների, նորմալ միջավայրի, նորմալ նախաձեռնությունների: Նայում, ուրախանում են և ասում՝ տեսե՛ք, սկսեցին տիրություն անել: Սա շատ կարևոր է, որը մեր քաղաքում, ցավոք սրտի, տարիներով բացակայել է»,- նկատում է Արման Վերմիշյանը:

Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացումը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի բնակիչներին: Քաղաքի հանդեպ պատասխանատվություն ու հոգատարություն դրսևորելու տարբեր եղանակներ կան: Այնպես որ, յուրաքանչյուր քաղաքացի, առանց կոշտ վարչարարության, ինքը կարող է մասնակցել Երևանի զարգացման գործին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՊՆ փոխնախարարն ու ԱԱԾ-ից եկան և Բաղանիսի ճամփեն փակեցին, սահմանագծումը սկսեցին, ո՞նց ենք հետ քաշվում (տեսանյութ)Վարդենիսցիք թող էլի գառ մորթեն փաշօղլու ոտքերի տակ. ակցիայի մասնակից (տեսանյութ) Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից. իշխանության այցը արարողակարգային է լինելուՀայեր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք, թուրքը մեռնում ա Տավուշի անտառի ու ջրի համար. Լենիկ տատ (տեսանյութ)Բաքուն համաձայնել Է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև«Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի». Արաքսիա ՍվաջյանՇարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզերում կիրականացվեն կարմրուկի դեմ պատվաստումներ. ԱՆԷդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում ու ազատ ման ա գալիս. Դանիելյան (տեսանյութ)Սպասում ենք Երևան-Սևան ճանապարհը բացվի, որ գնանք միանանք Կիրանցի մեր հայրենակիցներին. Ակցիայի մասնակից Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարությունԷս ի՞նչ նոր փորձության առաջ եք կանգնեցնում ժողովրդին, ի՞նչ հատվածական սահմանազատում. Ռուստամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա ԱնդրեասյանԻնձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանըԵս հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահԵս չեմ ասել, որ Ոսկեպարում ադրբեջանական դրոշ կա, ինչպես տարածվել է լրատվականներով. Բագրատ ՍրբազանԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասինՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Պահանջ ներկայացրեք Բաքվին, ասեք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից, հետո արեք դելիմիտացիա (տեսանյութ)Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է ՀայաստանինԲագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալե՞լ. Արթուր ԽաչատրյանՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակըԹշնամին Փաշինյանն է, ամեն ժամ ստորացնում է մեր ժողովրդին, փող էլ է ստացել հաստատ. սևանցի (տեսանյութ) Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Սահմանազատման գործընթացն այսօրվանից մեկնարկել է. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կիրանցում դասադուլ է2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. ԴավթյանԻշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ ԲյուրոԱպարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՔաղաքացիները բացեցին ավտոճանապարհըՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանովՈւկրաինան հաղթելու հնարավորություն է ստացել. ԶելենսկիԱնհուսալի ճանկերից` ասել է թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին. Զառա Արամյան Մինչև այսօր չունենք Արցախի ցեղասպանությունը վկայող փաստաթուղթ. Գեղամ Ստեփանյան (տեսանյութ) Եթե էսի մնաց, Ալիևի բոլոր ցանկությունները կատարվելու են, մեր խնդիրը այս իշխանությունից ազատվելն է (տեսանյութ)Դիզայներ Արամ Նիկոլյանը Տավուշում է. միացել է հայրենիքի պաշտպանությանը (տեսանյութ)ՀԻՄԱ․ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստԱդրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորԺողովուրդ, ոչ մի կուսակցության խաղ մի խաղացեք, հելեք, կանգնեք, մեր հող ու ջրի պայքարն ա էսօրԳործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժումԵթե պետք ա մեռնենք, թող մեռնենք, միայն պատերազմն ա ելքը, հայ ժողովուրդը պատերազմից չի վախենում (տեսանյութ) Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալ
Ամենադիտված