Դմփ-դմփ-հու-ն «փարթի» միջոցառման ուղեկցող մաս չէր, այլ ճիշտ հակառակը. Հովիկ Աղազարյան
ՀասարակությունՀնարավոր է, որ ինձ դրսում տեսնեն և ծեծի ենթարկեն, սակայն դա ինձ չի խանգարում դրսում ազատ տեղաշարժել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Վերջինս նշեց, որ միայն այն վարկածը, որ հնարավոր է իմքայլական պատգամավորներին ծեծի ենթարկեն, չպետք է սահմանափակի իրենց ազատ տեղաշարժը և ցանկությունների իրականացումը․ «Այս ժամանակամիջոցին մարդիկ գտնվում են էմոցիոնալ բարդ վիճակում և չի բացառվում, որ ես դրսում քայլեմ և հանդիպեմ 1-2 հոգու և նրանց հետ վեճի բռկվեմ հայրենիքի թեմայով կամ քաղաքական հայացքների պատճառով, հետո այդ մեր վիճաբանությունը վերածվի ծեծկռտուքի․ դա նշանակում է, որ ես չպե՞տք է քայլեմ դրսում, մենք պետք է հանրահավաք չանե՞նք։ Յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք կես քայլ նահանջելու»,- նշեց իմքայլական պատգամավորը։
Նա հասարակության լայն շերտի ագրեսիան ուղղված դեպի իմքայլական պատգամավորները, բացատրեց նրանց՝ իշխանության մասը լինելու հետ․ «Հասարակության որոշակի շերտի ագրեսիան ուղղված է հենց իմքայլական պատգամավորներին, որովհետև մենք հանդիսանում ենք կառավարության հենարանը, որը մեզնով է կայուն։ Այն մեղադրանքը, որը ուղղված է վարչապետին և կառավարությանը, հետևաբեր ուղղվում է նաև մեզ՝ պատգամավորներիս»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ իրենք իրենց հերթին ևս թույլ են տվել որոշակի սխալներ․ «Ես չեմ կարծում, որ մենք անսխալական ենք, մենք անկասկած ունենք սխալներ։ Բացառված է՝ որևէ մեկը սխալներ թույլ չտա, այլ հարց է, թե տվյալ ուժը կամ անհատը ինչ մոտեցում է ցուցաբերում հետագայում»,- պարզաբանեց պատգամավորը։
Անդրադարձ կատարեցինք նաև երեկվանից համացանցում բուռն քննարկաման արժանացած իմքայլականների երթին, որն ուղղված էր Մարտի 1-ի զոհերի հիշատակին․ այն ուղղեկցվել էր դմփ-դմփ-հու-ով, ինչն էլ բարկացրել էր հասարակության լայն շերտին, որոշները «հարգանքի տուրքի» երթը անվանեցին «փարթի»։ Դմփ-դմփ-հու-ի հետ կապված Հովիկ Աղազարյանը ունի իր կարծիքը․ «Դմփ-դմփ-հու-ն «փարթի» միջոցառման ուղեկցող մաս չէր, այլ ճիշտ հակառակը։ Դրա էությունը կայանում է նրանում, որ այս կամ այն գործընթացի իրավիճակի շուրջ համախմբող ուժերին էլ ավելի է համախմբում իրենց որդեգրած գործում, այստեղ փարթիի ոչինչ չկար»,- ասաց իմքայլական պատգամավորը։
Զվարթ Պետրոսյան