Եթե Փաշինյանը գոնե մի կաթիլ պատասխանատվություն ունի Հայաստանի ճակատագրի համար, նա պետք է հեռանա. Զատուլին (տեսանյութ)
VideoԵթե Նիկոլ Փաշինյանի մոտ գեթ մի կաթիլ պատասխանատվություն է մնացել Հայաստանի ճակատագրի համար, նա պետք է հեռանա: Այս մասին «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում ասել է ԱՊՀ գործերով Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
«Եթե Փաշինյանի մոտ մնացել է պատասխանատվության գեթ մի կաթիլ Հայաստանի հանդեպ, որին նա հավատարմության երդում է տվել երեք տարի առաջ, նա պետք է հեռանա, որպեսզի հասարակության մեջ դեռ վստահություն վայելող մարդիկ հաղթահարեն նրա ստեղծած քաոսը։ Պարոն Փաշինյանը մեղադրում է ցանկացած մեկին՝ սկսած ռուսական հրթիռներից մինչև երկրում մնացած հայ զինվորականները, իրեն պատասխանատու չհամարելով Հայաստանի և հայ ժողովրդի ամենամեծ, ամենադժվար պարտության համար», - ասել է Պետդումայի պատգամավորը: Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանը կրկին հայտնվում է լուրջ վտանգի առաջ։ Երկիրը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ: Եվ դա հրահրում է ոչ այլ ոք, քան նա, ով հրավիրում է այս հանրահավաքները, մինչդեռ ինքը ոչ մի բան չի արել աղետը կանխելու համար: «Էլ ի՞նչ պետք է պատահի Հայաստանում, որպեսզի մարդիկ եզրակացություններ անեն այս կառավարության որակի մասին»,-տարակուսանք է հայտնել Զատուլինը։