Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գավաթի եզրափակչում ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ուղեկցությամբ (տեսանյութ)
ՏեսանյութերՀայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը պատանիների գեղասահքի Ռուսաստանի գավաթի 2020/21 եզրափակչում գրավել է երրորդ տեղը: Ադելիան հանդես է եկել Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության ուղեկցությամբ: Ավելի վաղ նա ասել էր, որ ցանկանում է իր հաղթանակները նվիրել իր պատմական հայրենիքին: Փետրվարին Կրասնոյարսկում պատանիների ազգային առաջնությունում Պետրոսյանը արծաթ է նվաճել: