Մահացել է ռուս դերասան Իվան Մարչենկոն
LeisureԿիևում, 44 տարեկան հասակում, մահացել է դերասան Իվան Մարչենկոն, Facebook-ում հայտնում է LeDoyen Studio-ի մամուլի ծառայությունը: «Այսօր, ծանր հիվանդության դեմ երկար տարիների հուսահատ պայքարից հետո, տաղանդավոր դերասան, ռեժիսոր և հիանալի անձնավորություն Իվան Մարչենկոն հեռացավ մեզանից», - ասված է հայտարարության մեջ: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մի քանի տարի առաջ արտիստի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, որի ընթացքում նա անցել էր մի քանի վիրահատություններ և բուժման կուրսեր: Դերասանը մահացել է իր ծննդյան օրվանից երկու օր առաջ: Մարչենկոն հայտնի է «Сваты», «Ментовские войны», «Возвращение Мухтара» և այլ հեռուստանովելներում իր դերերով: