«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հրապարակել են մրցույթին մասնակցության վերաբերյալ COVID-19-ով պայմանավորված պայմանները
Ժամանց«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները, Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) իր հոլանդական անդամ NPO-ի, NOS- ի և AVROTROS- հետ համատեղ, հրապարակել են COVID-19-ով պայմանավորված առողջության և անվտանգության մանրակրկիտ արձանագրությունը։
Մանրակրկիտ արձանագրությունը մանրամասնում է այն միջոցառումները, որոնք բոլոր հավատարմագրված անձինք պետք է կատարեն՝ մասնակցելով Ռոտերդամի մրցույթին։ Այն նաև լիովին համապատասխանում է Հոլանդիայի հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի ուղեցույցներին:
«Եվրատեսիլի երգի մրցույթի ոգին և ավանդույթը Եվրոպան մեկ բեմում միավորելն է, և մենք դեռ վճռական ենք՝ հասնելու դրան մայիսին՝ Ռոտերդամում», - ասել է «Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը:
«Մենք առաջ ենք շարժվում ապահով «Եվրատեսիլ» երգի մրցույթ կազմակերպելու մեր ծրագրերով, որտեղ բոլոր արտիստները կենդանի ելույթ կունենան Ռոտերդամում: Այս արձանագրությունը ցույց է տալիս, որ մենք պարտավորվում ենք դա իրականացնել, ևպատասխանատու ենք յուրաքանչյուրի՝ ներառյալ անձնակազմի և մամուլի աշխատակիցների առողջության ու անվտանգության համար», - ավելացրել է Օստերդալը:
«Վերջին ամիսներին կուլիսներում քրտնաջան աշխատանք է տարվել Առողջության և անվտանգության այս ընդարձակ արձանագրությունը կազմելու ուղղությամբ, որը թույլ կտա մեզ այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթը պատասխանատու կերպով անցկացնելու», - ավելացրել է մրցույթի գործադիր պրոդյուսեր Սիեթսե Բաքերը։ «Դիմակների կրման, թեստերի անցկացման, հիգիենայի միջոցառումների, օդափոխության նկատմամբ ուշադրության և նորարարական միջոցների միջոցով՝ մենք կստեղծենք միջավայր, որտեղ անձնակազմը, արտիստները և մամուլը կարող են աշխատել հնարավորինս անվտանգ»,֊հավելել է պրոդյուսերը: