Իտալիայի «Յուվենտուս»-«Նապոլի» առաջնության հետաձգված հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին
SportՖուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրի Թուրինի «Յուվենտուս» - «Նապոլի» հետաձգված հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին, հայտնում է Ա Սերիայի կայքը:
Հանդիպումը պետք է տեղի ունենար Թուրինում` հոկտեմբերի 4-ին: «Նապոլիի» խաղացողները չեն կարողացել մասնակցել խաղին՝ կորոնավիրուսային վարակի մի քանի դեպքերի պատճառով: «Յուվենտուսի» ֆուտբոլիստները խաղին ժամանել էին մեկնարկից մեկ ժամ առաջ և նույնիսկ դուրս էին եկել խաղադաշտ, բայց հակառակորդ թիմը չէր եկել խաղին։
Հոկտեմբերին «Նապոլին» տեխնիկական պարտություն կրեց խաղին չներկայանալու համար, ակումբից հանվեց մեկ միավոր, բայց հետագայում այդ որոշումները չեղարկվեցին: «Յուվենտուսը» Իտալիայում մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, «Նապոլին»՝ վեցերորդը: