Սանկտ Պետերբուրգում բացվել է կորոնավիրուսից մահացած բժիշկների հիշատակը հավերժացնող հուշակոթող (լուսանկար)
ФотографииԱյսօր Սանկտ Պետերբուրգում բացվել է COVID-19 համաճարակի ժամանակ մահացած բժիշկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հայտնում է քաղաքի նահանգապետարանի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Չորեքշաբթի օրը տեղի ունեցավ «Տխուր հրեշտակ» քանդակի բացումը, որը Ռոման Շուստրովի բրոնզե ձուլածո աշխատանքն է։ Նա մահացավ կորոնավիրուսից՝ 2020 թվականի մայիսի 14-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում ՝ Մալայա Սադովայա փողոցում, 2020 թվականի ապրիլին, ինքնաբերաբար առաջացավ «Հիշողության պատ» հուշահամալիր: Ակտիվիստներն այստեղ տեղադրեցին բժիշկների դիմանկարներ, ովքեր զոհվել են COVID-19- ի դեմ պայքարում։ Այստեղ Սանկտ Պետերբուրգի բնակիչները թողնում էին ծաղիկներ և մոմեր: Հուշահամալիրն ապամոնտաժվեց հոկտեմբերի 13-ին։ Միևնույն ժամանակ մշտական հուշարձան տեղադրվեց Պետրոգրադի մարզում: Հուշարձանը բացեցին քանդակագործի այրին՝ Մարիա Կասյանենկոն, և Պետրոգրադի շրջանի ղեկավար Իվան Գրոմովը: