Տաթևիկ Ադումյանը` հմայիչ կերպարում (լուսանկարներ)
PhotosԴերասանուհի Տաթևիկ Ադումյանը, ով վերջերս է նշել իր 29-ամյակը, նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում` ներկայանալով հմայիչ կերպարում:
Կադրերում դերասանուհին հանդես է եկել սև շրջազգեստով և նուրբ դիմահարդարմամբ:
Հրապարակմանը կից Ադումյանը շնորհակալություն է հայտնել հետևորդներին` իր ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքների համար:
«Շնորհակալ եմ ԲՈԼՈՐԻԴ անկեղծ խոսքերի և ջերմ բարեմաղթանքների համար... Ինձ համար անչափ հաճելի էր, որ կյանքիս այդ կարևոր օրն անցկացրեցի սիրելի և թանկ մարդկանց շրջապատում...
Հուսով եմ, որ այս տարի բոլորս կունենանք ուրախ պահեր և ուրախանալու բազմաթիվ առիթներ...»,- գրել է նա: