Բոլիվիայում ուսանողական հավաքի ժամանակ ճաղաշարքը փլուզվել է. կա 7 զոհ (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի 2-ին Բոլիվիայի Էլ Ալտո քաղաքի համալսարանում ուսանողական հավաքի ժամանակ հրմշտոցի պատճառով մահացել է 7 մարդ, ևս երեքը` վիրավորվել, հայտնում է Explica պարբերականը:
Նշվում է, որ երիտասարդները եկել էին մասնակցելու ուսանողական հավաքի, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում` ճաղաշարքը չի դիմացել ամբոխի ճնշմանը և փլուզվել է:
«էլ Ալտոյի պետական համալսարանում մարտի 2-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ համալսարանը յոթօրյա սուգ է հայտարարում»,- հայտարարություն է տարածել համալսարանը։
Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն ցավակցություն է հայտնել տուժածների ընտանիքներին: