«Մե՜ծ սխալներ ա արել Փաշինյանը». Սասուն Միքայելյան
ՔաղաքականԷսօր ո՛չ բանակ ունենք նորմալ, ո՛չ տնտեսություն, էս պահին ամենակարևորը մեր համախմբումն ա: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԵԿՄ նախագահ, իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը` անդրադառանալով Հայաստանում ստեծված իրավիճակին:
Միքայելյանը հայտարարել է, որ անձամբ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սխալ է համարում պայքարի այն ձևը, որը որդեգրել է ընդդիմությունը:
«Ինչ վերաբերում ա նրան՝ ով ա դավաճան. ով ուզում ա ըլնի, Փաշինյանը լինի, ով ուզում ա լինի, պատմության, ժողովրդի դեմ պատասխան ա տալու: Եթե իրանք տենց լավ գիտեն, որ Փաշինյանը դավաճան ա, թող բերեն, ապացուցեն: Հո ես Փաշինյանին չե՞մ պահում. մե՜ծ սխալներ էլ արել ա Փաշինյանն էս ժամանակահատվածում, բայց էսօր նենց իրավիճակ ա, էսի շատ վտանգավոր ա... մենք երեխեք ունենք, թոռներ ունենք, ժողովո՛ւրդ, ո՞ւր ենք գնում»,- ասել է Միքայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: