Հերթական ձախողումը․ SpaceX-ի Starship֊ի նախատիպը վայրէջքից րոպեներ անց պայթել է (տեսանյութ)
VideoSpaceX- ի Starship SN10 նախատիպը, որը գտնվում է Տեխաս նահանգի Կամերոնի շրջանում, գործարկվելով՝ վայրէջք կատարելուց րոպեներ անց պայթել է: Ինչպես հաղորդվում է, դա տեղի է ունեցել «հրթիռային վառելիքի ավելցուկի» պատճառով: SN10-ը թռել է մոտ տասը կիլոմետր, շրջադարձ կատարել, վերագործարկել շարժիչները և հաջողությամբ վայրէջք է կատարել: Այնուհետև հրթիռը բռնկվել ու այրվել է։ SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկը, Twitter- ում մեկնաբանելով փորձարկման արդյունքները, նշել է, որ տիեզերանավը «անվտանգ վայրէջք է կատարել», ինչպես նաև հույս է հայտնել հետագա հաջող թռիչքների համար:
Սա արդեն տասը կիլոմետր բարձրություն հաղթահարել փորձող Starship-ի երրորդ մեկնարկն է: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին և փետրվարի 3-ին, վայրէջքի ժամանակ հրթիռները պայթել և փլուզվել էին, բայց փորձարկումները դեռ հաջող էին ճանաչվում, քանի որ հիմնական նպատակը ոչ թե վայրէջքն էր, այլ օդում փորձարկումը՝ շրջադարձեր, պլանավորման ընթացքում վերահսկելիություն, համակարգերի գործունակություն։
Մասկը, նույնիսկ մեկնարկից առաջ, հաջող վայրէջքի հավանականությունը գնահատել է 3-1 հարաբերակցությամբ: