Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան 

«Որոշել են քանդել առանձնատան պարիսպն ու արգելափակոցը․ Արկադի Համբարձումյանը պետական հովանավորչություն է տեսնում»

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում էր կայացրել ապամոնտաժել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (առավել հայտնի է որպես «Դերժավայի Արկադ») առանձնատան պարսպի մի մասը, սակայն քաղաքապետի կողմից փետրվարի 25-ին ստորագրված որոշումը Համբարձումյանը բողոքարկել է: Այս  մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արկադի Համբարձումյանի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը։ 

«Քաղաքապետարանի որոշումները բողոքարկել ենք, բողոքարկում ենք և բողոքարկելու ենք։ Բողոքում են պարոն Համբարձումյանի կառուցած պարսպի, ճանապարհի դեմ, մինչդեռ ճանապարհը բարեկարգվում է, իսկ պարսպի օրինականացման համար դիմել ենք դատարան, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել։ Այս պահին հայտնի չէ՝ քաղաքապետարանը օրինականացնո՞ւմ է, թե՞ մերժում։ Մինչև քաղաքապետարանի որոշում չստանանք՝ որևէ մեկը այն քանդելու նախաձեռնությամբ հանդես գալ չի կարող»,- ասաց նա։ 

Նշենք, որ «Լույսեր» ՓԲԸ-ի հիմնադիր Խաչիկ Սահակյանը, որը Համբարձումյանի առանձնատան հարևանությամբ բազմաբնակարան շենքեր է կառուցում,  ահազանգել է քաղաքապետարան և հայտնել, որ Երևանի Դալմայի այգիներին հարող տարածքում գտնվող առանձնատան մի մասը  առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, փաստացի օգտագործվում ու տիրապետվում է։ Նա նշել է, որ հողամասը պատկանում է Երևան համայնքին և ծանրաբեռնված է քարե պարսպով, մետաղական ցանկապատով և ուղեփակոցով: Թեև քաղաքապետարանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  շինությունը ենթակա չէ օրինականացման, սակայն Արկադի Համբարձումյանը դիմել է քաղաքապետարան, որպեսզի օրինականացնեն պարիսպը, քանի որ այն իր կողմից է կառուցվել։ 

Նկատենք, որ եթե այս դեպքում «Լույսեր» ընկերությունն է ահազանգել անօրինականության դեմ, ապա ամիսներ առաջ էլ Արկադի Համբարձումյանն էր դիմել դատարան՝ փորձելով արգելել ընկերության կողմից իրականացվող շինարարությունը՝ պատճառաբանելով, որ խախտվում է մարդու անձնական կյանքի իրավունքը, քանի որ կառուցվող շենքերից երևում է իր տան բակը։ Ինչ վերաբերում է այս առնչությամբ դատական վեճին, ապա փաստաբանը նշեց, որ դատարանը երկու որոշում ունի «Լույսեր» ընկերության կողմից իրականացվող շինարարությունը կասեցնելու վերաբերյալ, ինչը չի կատարվում։

«Ընկերությունը մինչ օրս շարունակում է շինաշխատանքները ու սա այն դեպքում, երբ շինարարությունը  անհապաղ դադարեցնելու վերաբերյալ 6 անգամ ծանուցվել է քաղաքապետարանի կողմից, 2 անգամ՝ ոստիկանության։ Ընկերությունը թքած ունի դատարանի որոշման, ՀՀ օրենսդրության վրա։ Փաստացի կա դատարանի որոշում, բայց այն չի կատարվում։ Խաչիկ Սահակյանի ֆեյսբուքյան էջ մտնելիս կարելի է տեսնել, որ քայլական շարժումների ակտիվ մասնակիցներից է, ինչը թույլ է տալիս որոշ ենթադրություններ և հետևություններ անել։ Հաշվի առնելով «Լույսեր»-ի վարքագիծը, որով չեն ենթարկվում ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ դատարանի, ո՛չ ոստիկանության ծանուցումներին ու որոշումներին և դեռ օրուգիշեր շարունակում են շինաշխատանքները, Արկադի Համբարձումյանը կարծում է, որ նման լկտի ու սանձարձակ վարքագիծը խոսում է մեկ բանի մասին՝ այն է՝ գործող իշխանության կողմից պետական հովանավորչության։ Խաչիկ Սահակյանն իր անձնական զրույցների մեջ ասել է՝ քանի դեռ իշխանությունները կան՝ շինարարությունները չեն դադարեցնելու»,- ասաց փաստաբան Արթուր Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ «Լույսեր» փակ բաժնետիրական ընկերությունը Դալմայի այգիներում՝ Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցների միջնամասում 16 և 18-հարկանի 4 շենքից բաղկացած համալիր է կառուցում։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ)
Ամենադիտված