«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի խաղում ոչ-ոքի խաղաց «Քրիսթալ Փելասի» դեմ
СпортԱնգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Քրիսթալ Փելասը» ոչ-ոքի խաղացին: Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվեց 0: 0 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդը» ունի 51 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 14 միավորով զիջելով առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: «Քրիսթալ Փելասը», որն ունի 34 միավոր, 13-րդ տեղում է: