Բրեյթվեյթի գոլը «Սևիլիայի» դարպասին «Բարսելոնային» դուրս բերեց Իսպանիայի գավաթի եզրափակիչ
Спорт«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Իսպանիայի Գավաթի 1/2 եզրափակչի պատասխան խաղում հաղթեցին «Սևիլիային» ու դուրս եկան մրցաշարի եզրափակիչ: Թիմերի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը Սևիլայում ավարտվեց հօգուտ տանտերերի՝ 2: 0 հաշվով: «Բարսելոնայում» կայացած պատասխան խաղում լրացուցիչ ժամանակից հետո գրանցվեց կապտանռնագույնների հաղթանակը՝ 3: 0: Գոլերը խփեցին Ուսման Դեմբելեն՝ 12-րդ րոպեին, Ջերար Պիկեն՝ 90 + 4֊րդ րոպեին, և Մարտին Բրայթուայթը՝ 95-րդ րոպեին: 73-րդ րոպեին «Սևիլիայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը վաստակեց 11 մետրանոց: Հյուրերից Ֆերնանդոյին և Լյուկ Դե Յոնգին հեռացնելուց հետո հանդիպումն ավարտեցին ինը խաղացողով:
Մրցաշարի եզրափակչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Լևանտե» - «Աթլետիկ» (Բիլբաո) հանդիպման հաղթողը: Թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1: 1: