Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի Ստամբուլի ջրանցքի վրա. Էրդողան Կառավարությունը կքննարկի երեք մարզիկի տրված տարկետումը դադարեցնելու հարցը Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն. Գոռ Աբրահամյան Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով Նախագահ Քոչարյանը դեռևս 2018-ին էր պահանջ ներկայացրել, որ հակասահմանադրական քրգործի բոլոր նյութերը հրապարակվեն․ Արամ Վարդևանյան Երթուղային միկրոավտոբուսի մեջ սպանություն կատարած անձի ինքնությունը պարզվել է Ոստիկանների հասցեին բռնության սպառնալիք գործադրելու վերաբերյալ գործով կայացվել է մեղադրական դատավճիռ ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ 

«Կորած» ինքնաթիռին չի տրվել թռիչքային պիտանիության վկայական․ ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ

Իրավունք

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի քաղաքացիներ, ի լրումն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2021 թվականի փետրվարի 23-ին տրված պարզաբանման՝ կապված «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ավիաընկերություն) Boeing 737-300 տիպի (գրանցման համարը EK-FAA) օդանավի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ավիաընկերությունը օտարերկրյա կազմակերպությունից վարձակալության պայմանագրով ձեռք է բերել Բոինգ 737-300 գ/հ 28873 օդանավ:

Համաձայն վարձակալության պայմանագրի՝ ավիաընկերությունը հանդիսանում է օդանավ շահագործողը, հետևաբար՝ օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված այլ հարցերով պատասխանատուն հանդիսանում է ավիաընկերությունը:

Ավիաընկերությունը կոմիտեին ներկայացրել է օդանավի գրանցման հայտ, որի արդյունքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օդանավը գրանցվել է կոմիտեի կողմից վարվող ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում և օդանավին տրվել է ազգային և գրանցման նիշ:

Հարկ ենք համարում նշել, որ օդանավին չի տրվել թռիչքային պիտանիության վկայական։

Այդ ժամանակահատվածում օդանավը գտնվել է Էստոնիայի Տալլին քաղաքի օդանավակայանում տեղակայված տեխսպասարկման կայանում՝ օդանավի թռիչքային պիտանիության ապահովման համար նախատեսված տեխսպասարկման աշխատանքներն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ տեխսպասարկման կայանում ոչ բոլոր աշխատանքներն են իրականացվել և անհրաժեշտություն է առաջացել չիրականացված աշխատանքներն ավարտին հասցնել Գոստոմել քաղաքում (Ուկրաինա) տեղակայված տեխսպասարկման կայանում՝ կոմիտեն, հիմք ընդունելով ավիաընկերության կողմից «ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ» ստանալու նպատակով ներկայացված հայտը, 2021 թվականի փետրվարի 11-ին, չհակասելով միջազգային ավիացիոն ստանդարտներին, տվել է համապատասխան թույլտվություն՝ Տալլինից Կիև ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար՝ 2021 թվականի փետրվարի 12-ից 22-ը վավերության ժամկետով։

Միաժամանակ, ավիաընկերությունը դիմել է կոմիտեին՝ ճանաչելու Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող օդաչուական անձնակազմի վկայականները և թույլատրել այդ անձնակազմով իրականացնել «մեկ թռիչք» դեպի Գոստոմել օդանավակայան։ Սահմանված ընթացակարգերի համապատասխան՝ կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կատարել է անհրաժեշտ հարցումներ, որոնց վերաբերյալ հաստատումները ստանալուց հետո վավերացրել է անձնակազմի վկայականները՝ 2021 թվականի փետրվարի 12-ից մինչև 2021 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել թռիչք Տալլին-Կիև երթուղիով։

Այդուհանդերձ, օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության և չպահպանելով Կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացվել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում:

Նշենք նաև, որ ավիաընկերությունը նույնպես կոմիտեին տեղեկացրել է, որ նախատեսված թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց վերջիններիս համաձայնության և գիտության։

Հարկ ենք համարում նշել, որ օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաև թռիչքի վերգետնյա սպասարկման համար:

Կոմիտեի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ստեղծված իրավիճակի հանգամանքները, պատճառները պարզելու համար, մասնավորապես՝ կապ է հաստավել Բուլղարիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև Եվրոկոնտրոլ կազմակերպության հետ:

Ըստ թռիչքային անձնակազմի և Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների հավաստիացման՝ Թեհրանի Մեհրաբադ Միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջքը կատարելու պատճառը կրել է տեխնիկական բնույթ, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։

Համաձայն Քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի 13–րդ Հավելվածի (ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն), ինչպես նաև «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Կոմիտեում իրականացվում է քննություն վերը նշված հանգամանքների ուսումնասիրության նպատակով:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: Կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրամադրվել են իրավապահ մարմիններին:

Ներկայումս Կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։

Հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում ձեռք են բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Թեհրանում Ավիաընկերության համապատասխան տեխնիկական մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ և համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրանակացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ։

Խնդրի լուծման նպատակով ակտիվորեն օգտագործվում են դիվանագիտական խողովակները, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության աշխատակիցները գործուն աջակցություն են ցուցաբերել անհրաժեշտ հանդիպումների և քննարկումների կազմակերպման և իրականացման հարցում։

Նախաքննության շահերից ելնելով՝ խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին և զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,-նշված է հայտարարության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլը Հայաստանը համառորեն վերադարձնում է 2020-ի սեպտեմբերի 26. Միքայել ՄինասյանՄոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի Ստամբուլի ջրանցքի վրա. ԷրդողանԿառավարությունը կքննարկի երեք մարզիկի տրված տարկետումը դադարեցնելու հարցըԼրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն. Գոռ Աբրահամյան Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով Նախագահ Քոչարյանը դեռևս 2018-ին էր պահանջ ներկայացրել, որ հակասահմանադրական քրգործի բոլոր նյութերը հրապարակվեն․ Արամ ՎարդևանյանԵրթուղային միկրոավտոբուսի մեջ սպանություն կատարած անձի ինքնությունը պարզվել է Ոստիկանների հասցեին բռնության սպառնալիք գործադրելու վերաբերյալ գործով կայացվել է մեղադրական դատավճիռ ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ Սպառնացել են լրագրող Անի Գևորգյանին եւ տարածել երեխայի նկարները. Մեդիա պաշտպան Պոզները ծիծաղելի է անվանել Քոչարյանից 200 հազար դոլար ստանալու մասին լուրերը. Sputnik ԱրմենիաԱռողջապահության նախարարությունը՝ «AstraZeneca»-ից ՀՀ-ում մահացության վերաբերյալ լուրի մասին Մուրադովը, զինվորական լինելով, նման հայտարարություն անելու իրավունք չուներ․ Անդրանիկ Քոչարյան ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում իրականացվել են շտաբային մարզումներԿապիտուլյանտը համառորեն շարունակում է իր կեղտոտ մանիպուլյացիաները․ 3-րդ նախագահի գրասենյակ Իրանում վայրէջք կատարած ինքնաթիռը գրանցված է Հայաստանում, բայց երբևէ մեր երկրում չի եղել. ՊապիկյանՊետք է թույլ չտանք, որպեսզի մեր հասարակությանը նորից ներքաշեն նախկին-ներկա ծուղակի մեջ․ Լևոն Քոչարյան Ձեր PR–ի պատճառով ամբողջ աշխարհի առաջ խայտառակ եղանք. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին Փրկարարները մեկուսացրել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը և տարհանել քաղաքացիներին ԲՏԱ նախարարության կողմից չի իրականացվել նույնիսկ անհրաժեշտ նվազագույն աշխատանք. հայտարարությունԵթե որևէ ուժ կփորձի շեղվել քաղաքական պայմանավորվածությունից, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ կընտրի. Փաշինյան Մայր Աթոռը դատապարտել է Բաքվում բացված «Ռազմավարի զբոսայգին» Երկու խորհրդականներս էլ պատերազմի ընթացքում կտրուկ պաշտոնանկությունների խորհուրդ են տվել․ ՓաշինյանՀրդեհ՝ Հյուսիսային պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը դուք եք․ Դո՞ւք էլ եք ուզում բաժին վերցնել, վերցրեք. պատգամավորը` Փաշինյանին ENOC-ի ղեկավարը ՄԻՊ ֆինանսավորման հարցով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ. ՊՆ Վստահ եմ` իմ ընկերոջ և եղբոր կողմից հաշիվների մաքրում ու վրեժ չի լինելու․ Լուկաշենկո ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց, քվորում չլինելու պատճառով Պետական հեղաշրջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ. Փաշինյան Ամեն ինչի պատասխանատուն հիմա դուք եք. Ուրիխանյանը` Փաշինյանին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ելույթը «ֆալշ ստարտ» էր. պետք է հրապարակվի ձայնագրությունը, որ հասկանանք՝ ով որտեղ է ստումԿա գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները. ՓաշինյանՍոնա Աղեկյանը փորձեց ԱԺ մոտ «արյուն» խորհրդանշող հեղուկ լցնել. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) Ալիևի բարբարոսությունը, իմքայլականների ծափահարությունները (տեսանյութ)Երեկվանից Հայաստանում սկսվել է լայնածավալ պատվաստումային գործընթացը. Անահիտ Ավանեսյան Փոխանցվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյունՎրաերթի ենթարկված 45-ամյա տղամարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստիCNN-ը խոստովանել է, որ կանխամտածված՝ խոչընդոտել է Թրամփին (տեսանյութ)Ուկրաինան լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Ղրիմի մոտակայքումԵրթուղայինում սպանության գործով հարցաքննվել են մի խումբ անձինք Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու բացասական հետևանքներն անխուսափելի են․ Թուրքիայի ԱԳՆԵս կվարեմ նիստը, մի՛ անհանգստացեք, Ձեր տեղը զբաղեցրեք․ Ալեն Սիմոնյանը՝ Արտակ ՄանուկյանինՈւԵՖԱ-ն չի պատրաստվում փոխել Չեմպիոնների լիգայի 2021 թվականի եզրափակչի վայրը«Քեզ հոտնկայս ծափահարող երկոտանիները չեն հիշում, որ 5000-ից ավել տղաների մտածված վերացրիր, զզվում եմ ձեր տեսակից»Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին. Միքայել Մինասյան
Ամենադիտված