«Լրագրողի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի»
БлогосфераԻրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների համակարգի տեսանկյունից անձի՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու և ստանալու իրավունք կարևորագույն տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների համակարգում։
Այս համատեքստում ազգային իշխանությունները պարտավոր են երաշխավորել լրագրողի օրինական մասնագիտական գործունեության՝ օրենքով պաշտպանված լինելը, այլ ոչ թե գործեն դրան հակառակ։
Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի»,- գրել էր նա։
ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների համակարգի տեսանկյունից անձի՝...
Posted by Robert Hayrapetyan on Friday, March 5, 2021