Ռուսաստանյան ձեռնարկություններից մեկում պայթյուն է որոտացել․ կա զոհ
ՌուսաստանՈւրբաթ օրը Չելյաբինսկի մարզի Զլատուստ քաղաքում գտնվող փոքր ձուլարանում տեղի է ունեցել գազի սարքավորումների պայթյուն։ Մեկ մարդ է մահացել է, Ռիա Նովոստիին ասել է քաղաքի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Կոնովալովը:
«Այսօր առավոտյան Զլատուստում «Ուրալ պողպատե ընկերության» փոքր ձուլարանում գազի սարքավորումների պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի արդյունքում՝ մեկ մարդ է մահացել, չորսը վիրավորվել է», - ասել է աղբյուրը: Ինչպես հաղորդվում է սոցիալական ցանցի քաղաքապետարանի էջում, մահացածը միայնակ հայր էր, որը 6 երեխա էր խնամում: Մարզի իրավապահ մարմինների մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ գազի բալոնը պայթել է, երբ այն բեռնաթափվել է ձեռնարկության տարածքում գտնվող մեքենայից: